Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 03, 2025

Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

Ավելին

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Եւ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հոկտեմբերի 27, 2021
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ՝ ՎԱՆԱՆԵ ՆԱՆԱՅԱՆ

2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կայացավ «Պաշտպանական ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագիրը կրող հանրային քննարկում: Միջոցառումն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ արդարադատության և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությամբ:

Ավելին

«ԽԵ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎԵՑ 2.520.157 ՀՀ ԴՐԱՄ

Հոկտեմբերի 17, 2021
Abstract vector created by vectorjuice - www.freepik.com

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով կայացված վճռի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունից հարկադիր կատարման միջոցով հօգուտ քաղաքացի Ա.Ս.-ի բռնագանձվեց 2.520.157 ՀՀ դրամ գումար:

Ավելին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿՈՆՏԱԿՏ 2.0» ԾՐԱԳՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ

Սեպտեմբերի 27, 2021
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սեպտեմբերի 14-15-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում «Կոնտակտ 2.0» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական աշխատանքային հանդիպումը Լոռու մարզի համայնքներից և Արցախից ժամանած երիտասարդների հետ:

Ավելին

ԲԱՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 09, 2021
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2021թ. սեպտեմբերի 3-5-ին իրականացրեց «Բաց պատմություններ. Ղարաբաղյան հակամարտության սոցիալական և քաղաքական ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկումների խթանում» եռօրյա վերապատրաստումը։

Միջոցառումն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառների, 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում առաջացած ճգնաժամի և վերջինիս հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ հանրային երկխոսության ձևավորմանն ուղղված մեթոդաբանության մշակմանը և կատարելագործմանը:

Ավելին

ԱՄՓՈՓԵԼՈՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ 2021» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հուլիսի 27, 2021
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ

2021թ. հուլիսի 19-23-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր գործընկերներ «Une Terre Culturelle» ասոցացիայի և «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» հետ համատեղ իրականացրեց «Լրագրությունն առանց սահմանների» 5-օրյա երիտասարդական ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներկայացնող երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից լրագրությանը, սոցիալական մեդիայի մի շարք գործիքներին, ինչպես նաև անդրադառնալ դաշտում առկա խնդիրներին ու մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:

Ավելին