Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՔՍԱՆՉՈՐՍ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ՏԱՍԸ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Նախատեսվում է, որ գործողությունների ծրագրի նախագիծը կքննարկվի ավելի լայն շահագրգիռ խմբերի հետ 2023թ-ի մարտի ընթացքում կազմակերպվելիք հանրային քննարկումների շրջանակներում:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված վարժական հավաքների ընթացքում Ձեր իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կարող եք դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։ Կազմակերպության կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունն անվճար է։
ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդների Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CESS) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցության շրջանակներում 2023 թ. հունվարի 18-19-ին Երևանում անցկացվեց երկու փորձագիտական քննարկում:
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՒ ԳԵՐԱԿՇՌՈՂ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2023 թ. հունվարի 26-27-ը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն հանդիպում անցկացրեց «Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ժամանակակից պատմույթների և գերակշռող խոսույթների համատեղ վերլուծություն» խորագրով։ Միջոցառումը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական խմբերի ներկայացուցիչների և խաղաղասերների մասնակցությամբ։
ՄՏԱՑԱԾԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Դասընթացների այս շարքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները և օշտել վերջիններիս գործիքակազմով` առօրյայում հանդիպող կոնֆլիկտեների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար: