Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ

«Խաղաղության երկխոսությունը» համոզված է, որ վերոհիշյալ տեղեկատվությունն, ըստ ՀՀ օրենսդրության, իր մեջ որեւէ գաղտնիք չի պարունակում: Ավելին, ՊՆ-ն կազմակերպությանը մեկ անգամ արդեն նախկինում նման տեղեկատվություն տրամադրել է՝ 2010-2011թթ․ գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՆԱՅՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐԸ

Լոռու մարզի Ալավերդի եւ Ստեփանավան քաղաքների շուրջ 60 բարձր դասարանի աշակերտներ, ուսանողներ եւ համայնքի ակտիվ երիտասարդներ 2014թ-ի ապրիլի 7-10-ը մասնակցեցին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից անգլիական «Միջազգային ահազանգ» խաղաղասիրական կազմակերպության աջակցությամբ իրականացված չորս աշխատանքային քննարկումին։
«ԾԱՆՈՒՑԱԳԻՐ». ՏԵՍԱՁԵՌՆԱՐԿ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 14-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում կայացավ ՊԱՔՍ (PAX) կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Ապահով զինվորներ`անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում պատրաստված «Ծանուցագիր» անիմացիոն ֆիլմի առաջին հանրային ցուցադրությունը:
«ԽԱՂԱՂԱՍԵՐ ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի՝ սովորական քաղաքացիների մակարդակում իրականացվող այս բաղադրիչի նպատակն, ըստ աշխատանքային թիմի, պետք է լինի Հարավային Կովկասում բնակվող, շարունակական հակամարտություններից տուժած կանանց հզորանալու եւ գաղափարների փոխանակման ապահով տարածքի ձեւավորումը։
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց սեփական փորձի վրա հիմնվելով ուսումնասիրել հասարակության մեջ առկա բազմաթիվ հասարակական երեւույթների միջեւ փոխադարձ կապերը, այդ երեւութների ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ քաղաքացիական գործընթացների վրա: