Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՎԵՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ. ԱՐԵՆԱ` ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված խաղաղության եւ արվեստի ամառային դպրոցում տարբեր երկրներից ժամանած մասնակիցները հուլիսի 7-16-ը փորձեցին պարզել, թե արվեստն ինչպես կարող է մարդկանց մոբիլիզացնել խաղաղության համար։ «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցն» առաջին անգամ կազմակերպվեց այս տարի՝ Վրաստանի Բորժոմի քաղաքում։
Ո՞ՒՐ ԷԻՔ ԴՈՒՔ ՄԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մարդիկ շատ հաճախ զայրանում են, հարցնում, ո՞ւր էիք դուք մինչ կոնֆլիկտը, ինչի մինչեւ այդ չէիք անում ձեր այս դասընթացները։ Ես միշտ պատասխանում եմ, որ մենք ոչ թե այս կոնֆլիկտից հետո, այլ ապագա կոնֆլիկտից առաջ ենք անում մեր աշխատանքը։ Այն, ինչ մենք ասում ենք այլ մարդկանց, դա ոչ մի նշանակություն չունի, ոչ մի ազդեցություն չի ունենում նրանց վրա։
ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ 810 ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԱԾ

«Խաղաղության երկխոսությունն» իր www.safesoldiers.am կայքի տվյալների բազայի համալրման գործում վերջին տարիների ընթացքում համագործակցելով այլ հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, նաեւ մամուլից ստացած տեղեկատվության հիման վրա մուտքագրել է 1994թ.-ից մինչ օրս զինված ուժերում գրանցված մահվան ելքով արդեն 810 դեպք:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԽԿԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

2016թ.-ի մարտի 17-ին «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունն» իրականացրեց աշխատանքային քննարկում, որին ներկա էին դրամաշնորհի շրջանակներում ծրագրեր իրականացրած մասնակիցները Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՊԱՀԱՆՋԸ

ՀՀ վարչական դատարանը մարտի 11-ին կայացած նիստում (նախագահող դատավոր՝ Արման Դիլանյան) որոշեց մերժել ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ եւ 43-րդ կետերն անվավեր ճանաչելու «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության պահանջը։