Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Դիլիջանում կազմակերպեց համագործակցային կանխատեսման երկօրյա հանդիպում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարներ, միտումներ և ազդակներ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
“Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։”
«ՀԵՌԱՆԿԱՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այս երկօրյա հանդիպման նպատակն էր խթանել 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրավիճակում անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մարտահրավերների հաղթահարման հնարավոր ճանապարհների վերաբերյալ հանրային դիսկուրսի ձևավորումը:
«ԲԱՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը փետրվար ամսից իրականացնում է դասընթացների շարք, որոնցում ներգրավված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Լոռու մարզում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած երիտասարդները։
ԼՈՌՈՒ և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոսի 27-31-ին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Գյումրիում իրականացվեց հայկական թիմի հինգօրյա դասընթացը, որում ներգրավված էին Հայաստանի Լոռու և սահմանամերձ Տավուշի մարզերը ներկայացնող կանայք և աղջիկներ։
«ԱՐԵՆԱ» ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Օգոստոսի 2-12-ը Վրաստանում, Բորժոմիում կայացավ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» նախագծի շրջանակներում իրականացվող 3-րդ ամառային դպրոցը։ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ գերմանական գործընկեր «ՕՎԵՆ»-ի նախաձեռնած քառամյա ծրագրի եզրափակիչ հանդիպմանը մասնակցեց ՌԴ-ն, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան եւ Վրաստանը ներկայացնող շուրջ 40 ակտիվիստ։
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ. ԴԱՍԸՆԹԱՑ ԶՈՒԳԴԻԴԻՈՒՄ

2018 թ. մայիսի 9-12-ը Վրաստանի Զուգդիդի քաղաքում անցկացվեց «Գենդերային մոտեցումը համայնքի կազմակերպման գործում» խորագիրը կրող քառօրյա դասընթացը: