Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում

«ԽԵ»-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ։
ՀՀ վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանվել է և տուժողի իրավահաջորդի բողոքը բավարարվել է։ Որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունքվետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2024 Թ.Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
“Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։”
«ԽԵ»-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Փաստաբան Արթուր Սուքիասյանի ներգրավմամբ, ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակված զինծառայողներից մեկի դիմումի հիման վրա կազմակերպությունը պատրաստվում է դատարան դիմել նրա նկատմամբ կիրառված ՀՀ կառավարության որոշման դրույթն անվավեր ճանաչելու պահանջով։
«ԱԶԳ -ԲԱՆԱԿ ». ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց, ԹԵ՞ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Կբարձրանա՞ արդյոք, բանակի մարտունակությունը միայն քաղաքացիներին հայրենասիրություն ներարկելով կամ ստիպողաբար զորակոչելով՝ միեւնույն ժամանակ որեւէ ջանք չգործադրելով նրանց արժանապատիվ ու անվտանգ ծառայությունն ապահովելու համար։
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ

Հազարավոր մարդիկ են ԼՂ հակամարտությունից հետո անհայտ կորած համարվում։ Արդեն 20 տարուց ավելի է անցել հրադադարի կնքման պահից, սակայն հազարավոր ընտանիքներ դեռեւս չգիտեն, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։
ԵԽԽՎ֊ի հաշվետվության համաձայն՝ 4 հազար 604 ադրբեջանցի եւ 947 հայ անհայտ կորածների գերակշիռ մասը 1988֊1994թթ․ է անհետացել։
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ «ՄԱՇՈՒՄ» ԵՆ ՀՀ ԶՈՒ-Ն

Զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրը միշտ մտահոգության առարկա են իրավապաշտպանների համար։ Տեղական եւ միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվությունները փաստում են, որ այս առումով հայկական զինված ուժերում եւս իրավիճակը հեռու է օրինակելի լինելուց։
ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

2010 – 2015 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում գրանցված 206 միջադեպից 48-ն ինքնասպանությունների, 43-ն՝ սպանությունների հետեւանք են: