Երիտասարդ կանանց եւ աղջիկների առաջնորդության դասընթաց Վանաձորում

Հուլիսի 08, 2014

Հարգելի կանայք եւ աղջիկներ,
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ձեզ մասնակցելու Երիտասարդ կանանց եւ աղջիկների առաջնորդության եռօրյա դասընթացին:

Դասընթացի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կանանց եւ աղջիկներին գիտակցելու եւ վերաարժեքավորելու իրենց դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եւ որ ամենակարեւորն է՝ խաղաղասիրական գործընթացներում:

Դասընթացին կարող են մասնակցել 20-30 տարեկան երիտասարդ կանայք եւ աղջիկներ ամբողջ Հայաստանից, ովքեր հետաքրքրված են թեմայով եւ ունեն հասարակական ակտիվության որոշակի փորձ:

Դասընթացը տեղի կունենա 2014թ.-ի օգոստոսի 15-17-ըՎանաձոր քաղաքում: Դասընթացի անցկացման լեզուն հայերենն է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ը: Լրացված հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով:

Մանրամասների համար զանգահարել 0322 21340; 055 820632 հեռախոսահամարներով կամ այցելել կազմակերպության գրասենյակ՝ Մյասնիկյան 12/40, ք. Վանաձոր հասցեով:

Մասնակցության համար անհրաժեշտ տրանսպորտային, հյուրանոցային եւ սնունդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Դասընթացի օրակարգը կտրամադրվի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց եւ մասնակիցների ընտրությունից հետո:

Դիմում հայտը կարող եք ներբեռնել հայտարարության վերջում բերված հղման տակ: Application_form_YWLW_arm