Հունվարի 21, 2016

Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցը (UNOY Peacebuilders) խաղաղասիրության ոլորտում ակտիվ երիտասարդ մարդկանց եւ երիտասարդական կազմակերպությունների համաշխարհային ցանց է:

Այն իր մեջ ներառում է խաղաղասիրության եւ հակամարտությունների տրանսֆորմացիայի ոլորտում գործող 42 առաջատար կազմակերպությունների, որոնք գործունեություն են ծավալում հիմնականում խաղաղասիրական ցանցի կառուցման, դասընթացների կազմակերպման, երիտասարդական նախագծերի աջակցման եւ հզորացման, քարոզարշավների եւ իրավապաշտպանության, ինչպես նաեւ՝ խաղաղասիրության մեջ երիտասարդների դերի գործնական ուսումնասիրության ոլորտներում:

UNOY-ը ոչ-քաղաքական, ոչ-կրոնական եւ շահույթ չհետապնդող կազմակերպություն է, աջակցում է երիտասարդական նախաձեռնություններին, կազմակերպություններին եւ երիտասարդ խաղաղասերներին՝ անկախ գենդերային, էթնիկ, դասակարգային, կրոնական պատկանելությունից: Կազմակերպության առաքելությունն է երիտասարդ խաղաղասերների համաշխարհային ցանցում միավորել երիտասարդների խաղաղասիրական նախաձեռնությունները, օգնել հզորացնելու նրանց կարողությունները եւ նպաստել վերջիններիս գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ.
Հասցե. Laan van Meerdervoort 70;
2517 AN The Hague; The Netherlands
Հեռախոս. +31 70 364 7799
Ֆաքս. +31 70 362 2633
Վեբ կայք. http://www.unoy.org