«ՄՏԱԳՐՈՀԻ ԹԱՏՐՈՆ»

Հունիսի 15, 2023
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ https://www.istockphoto.com

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Լոռու մարզի երիտասարդներին մասնակցելու «Մտագրոհի թատրոն» նախաձեռնությանը: Այն իրականացվում է «Խաղաղության երկխոսության» և գերմանական OWEN կազմակերպության «Կոնտակտ 3.0» ծրագրի շրջանակներում: Վերջինս նպատակ ունի բացահայտել և զարգացնել երիտասարդների ներուժը իրենց համայնքներում ակտիվ նախաձեռնողականություն դրսևորելու և դրական փոփոխություններ բերելու գործում:

«Մտագրոհի թատրոնը» այս ուղղությամբ գործողություններից մեկն է, որն ուղղված է Լոռու մարզի երիտասարդների շրջանում հասարակական գործունեության նկատմամբ հանրային պահանջարկ, ինչպես նաև տեղական տարբեր ծրագրերում ներգրավվելու հետաքրքրություն ձևավորելուն: Այս նախաձեռնությամբ ձգտում ենք խրախուսել երիտասարդներին մտածել քննադատորեն և ներդրում ունենալ իրենց բաղձալի ապագայի կերտման գործում:

Նախատեսվում է 2023թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացնել 10-12 հանդիպում` յուրաքանչյուրը 2-3 ժամ տևողությամբ (ներառյալ` սուրճի ընդմիջումը)։ Նախաձեռնությունը կազմված է լինելու ինտերակտիվ խաղերից, թատերական վարժություններից, և իմպրովիզներից, որոնք կնպաստեն խմբի աշխատանքի արդյունավետությանը և ստեղծագործականությանը:

«Մտագրոհի թատրոն» ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը:

Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված տվյալները չեն հրապարակվի և չեն տրամադրվի երրորդ այլ կողմի:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023թ.-ի հունիսի 26-ն է:


owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255

«CONTACT 2.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus