Հարգելի կանայք եւ աղջիկներ,
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ձեզ մասնակցելու Երիտասարդ կանանց եւ աղջիկների առաջնորդության եռօրյա դասընթացին:
Դասընթացի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կանանց եւ աղջիկներին գիտակցելու եւ վերաարժեքավորելու իրենց դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եւ որ ամենակարեւորն է՝ խաղաղասիրական գործընթացներում:
Դասընթացին կարող են մասնակցել 20-30 տարեկան երիտասարդ կանայք եւ աղջիկներ ամբողջ Հայաստանից, ովքեր հետաքրքրված են թեմայով եւ ունեն հասարակական ակտիվության որոշակի փորձ:
Դասընթացը տեղի կունենա 2014թ.-ի օգոստոսի 15-17-ըՎանաձոր քաղաքում: Դասընթացի անցկացման լեզուն հայերենն է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ը: Լրացված հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով:
Մանրամասների համար զանգահարել 0322 21340; 055 820632 հեռախոսահամարներով կամ այցելել կազմակերպության գրասենյակ՝ Մյասնիկյան 12/40, ք. Վանաձոր հասցեով:
Մասնակցության համար անհրաժեշտ տրանսպորտային, հյուրանոցային եւ սնունդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Դասընթացի օրակարգը կտրամադրվի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց եւ մասնակիցների ընտրությունից հետո:
Դիմում հայտը կարող եք ներբեռնել հայտարարության վերջում բերված հղման տակ: Application_form_YWLW_arm