ԶԵԿՈՒՅՑ ՄԻՊ ԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայիսի 26, 2023
ԶԵԿՈՒՅՑ ՄԻՊ ԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ MASTER1305


ԶԵԿՈՒՅՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՁեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության զեկույցը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտի միջոցառումների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ:

Զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։ Փաստաթղթում ամփոփվել և վերլուծվել են կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորված մոնիթորինգային խմբի մշտադիտարկման արդյունքները՝ հաշվի առնելով միջազգային կառույցների զեկույցներում, ակտերում և վճիռներում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաև 2020-2022թ. ընթացքում ծառացած հավելյալ մարտահրավերները։

pdfՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտի միջոցառումների մշտադիտարկման արդյունքները (PDF, 1 Mb)


Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Զեկույցը հրապարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում քաղաքացիական հասարակության մասնակցության խթանում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» (EED) կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: