© 2022. Աղբյուրը` New Armenia
New Armenia-ի հետ զրույցում Էդգար Խաչատրյանն անդրադարձավ այն շերտերին, որոնք կնպաստեն բանակի մարտունակությանը` <<Մի կողմից լավ միտում է, երբ ոլորտի բյուջեն աճում է, մյուս կողմից պետք է հարց տալ, թե արդյո՞ք միայն բյուջեի ավելացումն է բերելու բանակի մարտունակության բարձրացմանը>>։
«Բյուջեի աճը կարող է նպաստել բանակի մարտունակության բարձրացմանը, բայց սա ոչ բավարար գործոն է»,- Էդգար Խաչատրյան:
Շատ կարևոր է ընտրել ճիշտ անվտանգության համակարգ. «Չեմ կարծում, որ այն անվտանգային համակարգը, որտեղ մենք հիմա գտնվում ենք ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ուստի, նաև կողմնորոշվենք, թե ինչ անվտանգային համակարգում ենք տեսնում մեզ մոտակա ժամանակահատվածում։ Մենք այսօր տեսնում ենք, թե ռուսական ստանդարտով բանակը ոնց է դրսևորում իրեն Ուկրաինայում։ Այսինքն՝ մեզ պետք է այլ տրամաբանության ու փիլիսոփայության ներքո գործող բանակ»:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: