© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն հրավիրում է մանկավարժների, հասարակական կազակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հետազոտողների և ուսանողների՝ մասնակցելու «Բաց պատմություններ. Ղարաբաղյան հակամարտության սոցիալական և քաղաքական ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկումների խթանում» եռօրյա վերապատրաստմանը։ Վերջինիս նպատակն է երկխոսության ձևավորմանն ուղղված մեթոդաբանության մշակումը և կատարելագործումը` քննադատորեն և ինքնաքննադատորեն անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության անցյալի, ներկայի և ապագայի հնարավոր սոցիալական և քաղաքական ազդեցությանը հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների վրա։
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ կկատարվի հակամարտության վերաբերյալ պատմական խոսույթին առնչվող հարցերին, ներկայիս իրավիճակում անվտանգության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում ազգային, գենդերային և կրոնական ինքնության ձևավորման գործընթացներին:
Միջոցառումը կանցկացվի Երևանում 2021թ. սեպտեմբերի 3-5-ին: Մասնակցությունն անվճար է։ Վերապատրաստման կազմակերպման բոլոր ծախսերը կհոգա «Խաղաղության երկխոսություն» հկ-ն։
Մասնակցության համար խնդրում ենք մինչև օգոստոսի 25-ն ուղարկել հետաքրքրության նամակ (առավելագույնը՝ 500 բառ)՝ հստակ նշելով այն պատճառները, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս վերապատրաստմանը: Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։
Միջոցառումն իրականացվում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։