«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ ծրագրերի համակարգողի թափուր աշխատատեղի համար:
Կազմակերպությունը՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Բաժինը՝ Խաղաղասիրության և գենդերային ծրագրերի բաժին
Պաշտոնի անվանումը՝ ծրագրերի համակարգող
Վայրը՝ Հայաստան, Վանաձոր
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ շաբաթական 40 ժամ
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. հունիսի 30
Փորձաշրջանը` մեկ ամիս
Պայմանագիրը կկնքվի 6 ամիս ժամկետով՝ 1 տարով երկարացնելու հնարավորությամբ։
Աշխատանքի նկարագիր՝
- Համակարգել «Խաղաղության երկխոսություն» հկ-ի տարածաշրջանային եւ տեղական խաղաղասիրական նախաձեռնություններն ու ծրագրերը,
- Մշակել եւ իրականացնել ծրագրեր եւ գործողություններ՝ ուղղված բաժնի կողմից վերհանված ռազմավարական խնդիրների լուծմանը,
- Կազմակերպել բաժնի ռազմավարությունից բխող դասընթացներ, սեմինարներ, հանրային քննարկումներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ,
- Պատրաստել եւ կազմակերպության ղեկավարին ներկայացնել իրականացված գործունեության վերաբերյալ ֆինասական եւ ծրագրային հաշվետվություններ,
- Ապահովել կապը «Խաղաղասիրության և գենդերային ծրագրերի բաժնի» կողմից իրականացվող ծրագրերի մասնակիցների եւ գործընկերների հետ,
- Իրականացրած գործողությունների վերաբերյալ պատրաստել հանրային իրազեկմանն ուղղված նյութեր եւ տեղեկագրեր,
- Արխիվացնել եւ կազմակերպության հաշվապահի վերահսկողությամբ իրականացնել «Խաղաղասիրության և գենդերային ծրագրերի բաժնի» ֆինանսական փաստաթղթերի համակարգումը,
- Մասնակցել կազմակերպության այլ բաժինների կողմից իրականացվող միջոցառումներին, անհարժեշտության դեպքում՝ աջակցել աշխատակիցներին կազմակերպության ռազմավարությունից բխող գործողությունների իրականացման գործում,
- Մասնակցել կազմակերպության ռազմավարական փաստաթղթերի մշակմանը,
- Մշակել եւ կազմակերության ղեկավարին ներկայացնել առաջարկություններ՝ «Խաղաղասիրության և գենդերային ծրագրերի բաժնի» զարգացման եւ կամավորների ներգրավվման ուղղությամբ։
Պահանջվող հմտություններ եւ որակավորում՝
- Բարձրագույն կրթություն,
- ՀԿ ոլորտում կամ միջազգային կազմակերպություններում ծրագրային աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Ծրագրային կառավարման, հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների ոլորտում դասընթացների մասնակցության փորձ եւ դասընթացներին մասնակցելու մասին հավաստող փաստաթղթերի առկայություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր: Ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Մշակութային և գենդերային զգայունություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ, միջազգային թիմում աշխատելու կարողություն,
- Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel, Power Point, Adobe Photoshop)
- Սահմանված ժամկետներում առաջադրանքների կատարման կարողություն,
- Նախաձեռնողականություն,
- Անկանոն աշխատանքային գրաֆիկով, անհրաժեշտության դեպքում՝ հանգստյան օրերին աշխատելու, այլ երկրներ այցելություններ կատարելու հնարավորություն՝ հավելյալ աշխատանքի և կեցության գումարային լիարժեք փոխհատուցման պայմանով։
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել նամակ-հիմնավորում և CV Արմինե Զաքարյանին՝ [email protected] հասցեով կամ փաստաթղթերը ներկայացնել կազմակերպության գրասենյակ, հասցեն՝ Մյասնիկյան 12, բն. 40, Վանաձոր, 2002, Հայաստան:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. Հունիսի 30-ը:
Հեռ.՝ +374 (322) 21340
Բջջային՝ +374 (55) 820 632
Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: