Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության 1-ին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Մարտի 17, 2024

2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:

Ավելին

ԿՈՆՏԱԿՏ 3.0 ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մայիսի 25, 2023
Կոնտակտ 3.0 ծրագրի մեկնարկը. միջազգային քննարկում

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գերմանական գործընկեր «Օվեն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2023 թ.-ի մայիսի 8-12-ին Թբիլիսիում իրականացրեց միջազգային քննարկում, որը տեղի ունեցավ վերջերս մեկնարկած Կոնտակտ 3.0 ծրագրի շրջանակներում: Ներգրավելով Հայաստանը, Ադրբեջանը և Գերմանիան ներկայացնող երիտասարդ ակտիվիստների՝ ծրագրի անձնակազմն այս միջոցառմամբ նպատակ ուներ ստեղծել հարթակ, որտեղ հակամարտությունից տուժած երկրներից երիտասարդները կուսումնասիրեն անձնական և ազգային գերիշխող պատմույթները` առանձնացնելով այն կարիքահեն և մարդակենտրոն թեմաները, որոնց շուրջ կցանկանան աշխատել իրենց իսկ համայնքներում:

Ավելին

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՒ ԳԵՐԱԿՇՌՈՂ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 02, 2023
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ` freepik.com

2023 թ. հունվարի 26-27-ը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն հանդիպում անցկացրեց «Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ժամանակակից պատմույթների և գերակշռող խոսույթների համատեղ վերլուծություն» խորագրով։ Միջոցառումը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական խմբերի ներկայացուցիչների և խաղաղասերների մասնակցությամբ։

Ավելին

ՄՏԱՑԱԾԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Դեկտեմբերի 24, 2022
ՄՏԱՑԱԾԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Դասընթացների այս շարքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները և օշտել վերջիններիս գործիքակազմով` առօրյայում հանդիպող կոնֆլիկտեների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար:

Ավելին

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

Նոյեմբերի 13, 2022
ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

«Լրագրությունն առանց սահմանների» փոխանակման ծրագրի երրորդ փուլն իրականացավ Հայաստանում՝ հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում։

Ավելին

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ

Հոկտեմբերի 09, 2022
© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբերի 1-2-ին «Բաց պատմություններ» ծրագրի շրջանակներում իրականացրեց քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր զարգացումներին և դրանցում քաղհասարակության դերին, առկա իրավիճակին հասցեագրված գործունեության իրատեսական մեխանիզմներին և հնարավորություններին առնչվող հարցերին։

Ավելին