© 2018. Նկարազարդումը՝ Մարատ Գեւորգյանի
2018 թ. սեպտեմբերին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կձեռնարկի «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» խորագրով նախաձեռնությունը: Նախագիծը նպատակ ունի մշակել քաղաքացիական հասարակության մեխանիզմներ 2017-2019 թթ. Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների վերահսկման և իրականացման նպատակով:
Նախագծի շրջանակներում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նպատակադրվում է ստեղծել քաղաքացիական հասարակության մոնիթորինգի խումբ, որը կազմված կլինի զանազան ՀԿ-ների, քաղաքացիական շարժումների և լրատվամիջոցների ներկայացուցիչներից: Նրանք կմշտադիտարկեն մարդու իրավունքների ազգային ռազմավարության գործողություններին առնչվող ՀՀ ՊՆ համապատասխան գործունեությունը: Խմբի բացահայտումները, ինչպես նաեւ եզրակացությունների հիման վրա առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՊՆ պաշտոնյաներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ քաղաքացիներին և միջազգային համապատասխան գործիչներին։
Երկարաժամկետ հեռանկարում ԽԵ-ն ակնկալում է հաստատել քաղաքացիական հասարակության ավելի լայն վերահսկողություն ՊՆ գործողությունների նկատմամբ՝ ավելի մեծ աջակցություն տրամադրելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել Մանե Գրիգորյանի հետ [email protected] հասցեով: