Դր․ Մարինա Գրասսեն Բեռլինում գործող ՕՎԵՆ կանանց միության համահիմնադիրն է։ Ծնվել է 1950թ․՝ Բեռլինում։ Մինչ ՕՎԵՆ-ի հիմնադրումը նա աշխատել է ԳԴՀ-ի գիտությունների ակադեմիայում, Բեռլինի համալսարանի բարեգործական հոսպիտալում եւ Հումբոլտի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1980-ականների սկզբում ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր անկախ խաղաղասիրական շարժումներում, 1990-ին, մինչ հոկտեմբերի 3-ին ԳԴՀ-ի միանալը ԳՖՀ-ին, կառավարությունում պատասխանատու էր հավասարության հարցերի համար։ ԳԴՀ-ում ծավալած իր քաղաքական գործունեության համար պարգեւատրվել է «Մատուցած ծառայությունների համար» խաչի շքանշանով։ 2006թ․-ից հետո ՕՎԵՆ-ն իր քաղաքական գործունեությունը փոխարինեց գենդերային եւ խաղաղասիրական կրթական գործունեությամբ։ Մարինա Գրասսեն 2009թ․-ից, «Խաղաղության երկխոսության» հիմնադրումից սկսած կազմակերպությանը մեծապես աջակցողներից մեկն է։ Ներկայում ակտիվորեն ներգրավված է ԽԵ եւ Օվեն-ի համատեղ նախագծերում։
Գիդո դե Գրաաֆ Բիրբաուերը 2018թ․-ին է դարձել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ, սակայն աջակցել է կազմակերպությանը հիմնադրման օրից։ Նիդեռլանդական PAX խաղաղասիրական կազմակերպության աշխատակից է, գլխավորում է Activist Hive ծրագիրը, որն աջակցում է տարբեր երկրներում խաղաղության եւ արդարության ուղղությամբ աշխատող ակտիվիստներին։ Մինչ այդ՝ ներգրավված է եղել Հարավային Կովկասում առկա քաղաքացիական խաղաղասիրական գործընթացներում։
Դենիս Մատվեեւը հակամարտությունների ձեւափոխման եւ երկխոսությունների հարցերով խորհրդական է, ֆասիլիտատոր եւ դասընթացավար։ Աշխատել է կառավարությունների, դե ֆակտո կառավարությունների եւ միջկառավարական ու հասարակական կազմակերպությունների հետ՝ Մոլդովայում, Մերձդնեստրում, Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում, Աբխազիայում, ՌԴ-ում, Շրի Լանկայում եւ Ռումինիայում։ Ներկայում աշխատում է ֆիննական CMI Մարտի Ահտիսաարի անվան կենտրոնում՝ որպես ավագ խորհրդական։ Մելբուռնի համալսարանի շրջանավարտ է, հումանիտար գիտությունների մագիստրոս՝ խաղաղության եւ հակամարտությունների գծով (Եվրոպական խաղաղության համալսարան (EPU), Շտադտշլայնինգ, Ավստրիա)։ Դասավանդել է Բազելի համալսարանում, Ժնեւում, Եգիպտոսում, Ռումինիայում, դասընացներ վարել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, UNDP-ի եւ այլ հեղինակավոր կառույցների համար։ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի եւ Դենիս Մատվեեւի համագործակցությունը ձեւավորվել է 2010-ին՝ ԵՄ-ի EPNK ծրագրի շրջանակներում, որում «Խաղաղության երկխոսությունը» ներգրավված էր որպես տեղական գործընկեր, շարունակվել՝ ԽԵ բազմաթիվ նախագծերում նրա ներգրավմամբ։
Սթիվեն Մ․ Գրինբերգը Բրուկլինի Բեթ Սիոն տաճարի գործադիր տնօրենն է։ Մինչ այդ Հայաստան է այցելել որպես Խաղաղության կորպուսի կամավոր, աշխատել «Խաղաղության երկխոսությունում»։ Քորնելլի եւ Մասսաչուսսեթսի համալսարանների շրջանավարտ է։
Լուսինե Պողոսյանը «Խաղաղության երկխոսությանն» է միացել ութ տարի առաջ, ներգրավված եղել համայնքի հզորացման ծրագրերում։ Ոգեշնչված կազմակերպության գաղափարախոսությամբ՝ նա 2015-2017թթ․-ին խաղաղասիրություն ուսանեց իտալական Հռոմում։ Այժմ համագործակցում է ԷկոԼաբ հիմնադրամի հետ, համարվում է MitOst e.V եւ Ռոբերտ Բոշի հիմնադրամի Թեոդոր-Հեուս-Կոլլեգ ծրագրի միջազգային փորձագետ։