Հրապարակումներ

ԴԻՄԱԴՐՈՒՆԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Փետրվարի 22, 2025

Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

Ավելին

ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2011-2012

Մարտի 17, 2013

Արդեն ավելի քան չորս տարի է, որ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն աշխատում է խաղաղության կառուցման ոլորտում եւ իր գործընկերների հետ փորձում հասնել տարածաշրջանում խաղաղասիրական շարժման ու խաղաղության մշակույթի ձեւավորման:

Ավելին

Տարեկան զեկույց 2010

Դեկտեմբերի 12, 2011

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության երկրորդ տարվա գործունեության մասին պատմող զեկույցը: Մեզ համար հաճելի է այն, որ մեր գոյության առաջին իսկ տարում մենք շատ ձեռքբերումների ենք հասել խաղաղասիրության բնագավառում: «Խաղաղության երկխոսության» անձնակազմն իր ողջ կարողություններն է ներդնում կազմակերպության, առավելագույն ազդեցություն ունենալուն միտված, ռազմավարական նպատակներն իրականացնելու գործում: Հուսով ենք, որ զեկույցը կարդալիս դուք եւս կհամոզվեք, որ «Խաղաղության երկխոսության», այսպես կոչված, «փոփոխությունների …

Ավելին

Խաղաղությունը երիտասարդների աչքերով

Փետրվարի 12, 2011

Գրքույկում, որը որոշեցինք նվիրել սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվան, տպագրում ենք մրցույթին եւ մրցութային ծրագրից դուրս ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընդամենը մի քանիսը: Հուսով ենք, որ գրքույկը մեկ անգամ եւս բոլորին կհիշեցնի, թե որքան կարեւոր է յուրաքանչյուրիս դերը՝ խաղաղության հասնելու դժվարին ճանապարհին:

Ավելին

Պետք է հայ եւ թուրք ժողովուրդները «խոսեն»

Հունվարի 09, 2010

Հայ-թուրքական հարաբերությունները եւ դրա հետ կապված զարգացումները շարունակում են օրակարգային խնդիր մնալ ոչ միայն Հայաստանում եւ Թուրքիայում: Չնայած երկու երկրների մամուլը հեղեղված է հարցին վերաբերող տեղեկատվությամբ, սակայն շեշտը, հիմնականում, դրվում է բանակցություններում ներգրավված երկրների ղեկավարների, արտաքին քաղաքականության պատասխանատուների, փորձագետների հայտարարությունների եւ մեկնաբանությունների վրա, իսկ երկու երկրների հասարակությունները, հայտնվել են պասիվ «դիտորդի» կարգավիճակում… Պետք է հայ …

Ավելին