Հրապարակումներ

ԴԻՄԱԴՐՈՒՆԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Փետրվարի 22, 2025

Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

Ավելին

«ԱՐԵՆԱ․ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ» ԹԵՐԹ

Դեկտեմբերի 26, 2015

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԱՐԵՆԱ համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում հրապարակված համանուն թերթի անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Ավելին

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԵԻ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ)

Մայիսի 29, 2015

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ PAX նիդեռլանդական կազմակերպության աջակցությամբ իրականացվող«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրության նպատակն է վերհանել երիտասարդների ընկալումները Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, անվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ավելին

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
 2013-2014

Հունվարի 29, 2014

Սկսեցինք այն հույսով, որ կկարողանանք փոխել հայ հասարակության վերաբերմունքը կոնֆլիկտին առնչվող խնդիրների, մարդու իրավունքների և քննադատական մտածողության վերաբերյալ: Այս ամենն անհրաժեշտ է իրապես ժողովրդավար այնպիսի հասարակություն ունենալու համար, որն ընդունում է բազմազանության մշակույթն իր գաղափարներով հանդերձ, և որում ամեն ինչ արվում է խաղաղ ճանապարհով:

Ավելին

ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐՀԱՆՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 04, 2013

Սույն վերլուծությունը պատրաստված է ՀՀ բանակում կատարված սպանությունների, դրանցով կատարված նախաքննության ու դատաքննության ընթացքում թույլ տրված խախտումների, սպանությունների՝ հանցավոր ճանապարհով կոծկումների հիմնական մեխանիզմների մասին, հիմնված է բանակային 22 գործերի ուսումնասիրության վրա, որոնց նկարագրությունները տրված են վերլուծության վերջում՝ ներփակված հավելվածում:

Ավելին

ՄԻԼԻՏԱՐԻԱՐԽԱՏ

Մայիսի 29, 2013

«Համարո՞ւմ եք արդյոք Հայաստանը միլիտարիզացված պետություն»… Հայաստանում բնակվող շարքային քաղաքացուն ուղղած այս հարցին դուք հազիվ թե ստանաք միանշանակ «այո» կամ «ոչ» պատասխան: Մեծ հավանականություն կա, որ այս հասկացությանը քիչ թե շատ ծանոթ, կամ դրա բովանդակությունը իրականում գիտակցող մարդկանցից այս հարցին ի պատասխան կլսեք «Ոչ ավելի, քան` հարևան Ադրբեջանը եւ Թուրքիան, կամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը»:

Ավելին