Իրականացված ծրագրեր
Ի՞ՆՉ Է «ԱՐԵՆԱ» ՆԱԽԱԳԻԾԸ 2015-2018 (ԼՐԱՑՎՈՒՄ Է)
«ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագիրն ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման եւ ՌԴ-ի տարբեր տարածաշրջանները, Ուկրաինան եւ Հարավային Կովկասը (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան) ներկայացնող քաղաքացիական հասարակության խմբերի միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այս ծրագիրը երիտասարդներին կառաջարկի ապահով և հյուրընկալ հարթակ՝ ուսումնասիրելու, քննարկելու և հայտնագործելու համար այն լեզուն, արվեստն ու գործողությունները, որոնք հիմք են հանդիսանում վառ, բազմազան եւ ժողովրդավար հասարակության ստեղծման համար:
ԽԱՂԱՂԱՍԵՐ ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի նպատակն է ակտիվացնել և խաղաղասիրական ու քաղաքացիական գործընթացների մեջ ներգրավել Կովկասի հակամարտության գոտում բնակվող կանանց ՝ ակտիվ կանանց հիմնական խումբ ստեղծելով, բազմաշերտ երկխոսություն ձևավորելով հակամարտությունից տուժած կանանց, քաղաքացիական հասարակության և որոշումներ կայացնողների միջև:
«ՏԵՍՆԵՆՔ, ԸՆՏՐԵՆՔ, ՓՈԽԵՆՔ…»
«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» անվանումն արտահայտում է կազմակերպիչների մոտեցումը. տեսնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ, սակայն տաբու են համարվում, զարգացնել քննադատական մտածելակերպ, հնարավորություն տալ մասնակիցներին այդ խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու և խաղաղ ճանապարհով այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:
ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպության www.safesoldiers.am կայքը ներկայացնել եւ հասանելի դարձնել ՀՀ տարբեր մարզերում (Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Արարատ եւ Սյունիք)։ Ակնկալվում է, որ ցանկություն ունեցողները կարող են ինքնուրույն, ցանկության դեպքում՝ անանուն լրացնել ՀՀ զինված ուժերում գրանցված կամ գրանցվող իրավախախտումների եւ համեմատաբար խաղաղ պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերի՝ կայքում տեղակայված բազաները։