Գործընկերներ և դոնորներ

OWEN կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին Արեւելյան Գերմանիայում խաղաղությանն աջակցող շարժման ակտիվիստների կողմից:

МitOst-ը համախմբում է հետաքրքրվածներին՝ Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավ-արեւելյան Եվրոպան ընդգրկող բաց եւ բազմաբնույթ ցանցում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս») հասարակական կազմակերպությունը նպաստում է խոսքի ազատությանն ու ազատ մամուլին Հայաստանում: Կազմակերպության գործունեությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող գոյություն ունենալ առանց անկախ եւ ուժեղ զանգվածային լրատվական միջոցների:

Այս կազմակերպությունը մոբիլիզացնում է հասարակական եւ քաղաքական աջակցությունը խաղաղասիրական եւ անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնություններում:

«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ֆիննական ոչ կառավարական կազմակերպությունը գործունեություն է ծավալում հակամարտությունների կարգավորման եւ կայուն խաղաղության կառուցման ուղղությամբ: