Գործընկերներ և դոնորներ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), ստեղծված Բաց հասարակության հիմնադրամների հենքի վրա, ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը:

Եվրամիությունը ընդհանուր առմամբ միջազգային օգնության ամենամեծ դոնորն է աշխարհում՝ տրամադրելով տարեկան ավելի քան 50 միլիարդ եվրո՝ օգնելու հաղթահարել աղքատությունը և առաջ մղել համաշխարհային զարգացումը:

Միացյալ Նահանգների Գերման Մարշալի հիմնադրամը (GMF) ոչ քաղաքական կազմակերպություն է, որը հավատարիմ է այն գաղափարին, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան ավելի ուժեղ են միասին:

Sigrid Rausing Trust-ը հիմնադրամ է, որը հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադրամի նպատակն է խթանել մարդու իրավունքների, հավասարության և օրենքի գերակայության արժեքներն ու սկզբունքները և պահպանել բնությունը հետագա դեգրադացիայից:

ՄԱԶԾ-ի աշխատանքը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. կայուն զարգացում, ժողովրդավարական կառավարում և խաղաղության կառուցում, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների և աղետների նկատմամբ դիմակայունություն: