Featured category

ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Պատրա՞ստ ես բացահայտել քո ներուժը, ուսումնասիրել թատրոնի ստեղծագործական աշխարհը և կատարել ինքնաբացահայտման ուղղությամբ առաջին քայլերդ: «ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ամառային դպրոցը կհյուրընկալի ՀՀ հյուսիսային մարզերի 17-20 տարեկան երիտասարդներին:
⏳ Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 10:
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով` Հայտի ձև

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

2024 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Գյումրիում կազմակերպեց «Գլուխկոտրուկ» ամառային դպրոցը, որի նպատակն էր Հայաստանի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից ժամանած 12 երիտասարդների շրջանում զարգացնել ստեղծագործական, վերլուծական կարողությունները և քննադատական մտածողությունը: Մասնակիցների թվում էին նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի հյուսիսային մարզերում ապաստանած ընտանիքների երիտասարդ ներկայացուցիչները: Այս նախաձեռնությունը հանդիսանում է «Contact 3.0» ծրագրի մասը, որը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իրականացնում է OWEN կազմակերպության՝ իր գերմանական գործընկերոջ հետ համագործակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ Եւ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ

2024 թվականի հուլիսի 26-ին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն անցկացրեց բազմակողմ քննարկում «Հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրում և հասցեագրում. հույսերը, վախերը և ակնկալիքները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում» խորագրով։
ՄԱՐԴԿԱՆՑ ՁԱՅՆԸ II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

Ուսումնասիրության մեջ շեշտադրվում են ռեսպոնդենտների շրջանում խաղաղության սպառնալիքների վերաբերյալ ընկալումների միջև առկա մի շարք հիմնական կապեր, դիլեմաներ և հակասություններ: Հայաստանում մնալու պլաններ ունեցողների կամ չկողմնորոշվածների և Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մտադրություն ունեցողների միջև հիմնական տարբերությունը՝ նրանց մտահոգությունների ինտենսիվության և ուղղվածության մեջ է: «Պոտենցիալ վերադարձողները» զգալիորեն ավելի մեծ մտահոգություններ են հայտնում բոլոր կատեգորիաներում, մասնավորապես՝ կապված ինքնության, ժողովրդավարական կառավարման և մշակույթի պահպանության հետ:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ․ ՓՈՒԼ 6

Ծրագրի նպատակն է վերհանել ոլորտի խնդիրները և մշակել հետազոտությունների վրա հիմնված առաջարկներ, որոնք կբարձրացնեն խորհրդարանի, պետական մարմինների և համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին: Մինչ զորակոչի ավարտը զորակոչիկները և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը իրավաբանական խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով: