Featured category

ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Պատրա՞ստ ես բացահայտել քո ներուժը, ուսումնասիրել թատրոնի ստեղծագործական աշխարհը և կատարել ինքնաբացահայտման ուղղությամբ առաջին քայլերդ: «ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ամառային դպրոցը կհյուրընկալի ՀՀ հյուսիսային մարզերի 17-20 տարեկան երիտասարդներին:
⏳ Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 10:
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով` Հայտի ձև

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր անշեղ հավատարմությունը խաղաղության հաստատմանն ու պահպանմանը, ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը և հայ հասարակության կարողությունների ամրապնդմանը՝ փոփոխություններով և մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում։
——————————————————————–
Մարտի 28-30-ը կազմակերպությունն անցկացրեց եռօրյա ռազմավարական հանդիպում՝ միավորելով իր աշխատակազմը, կառավարման խորհրդի անդամներին և առանցքային գործընկերներին։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:
«ԽԵ»-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ։

ՀՀ վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանվել է և տուժողի իրավահաջորդի բողոքը բավարարվել է։ Որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունքվետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

Վերջին երկու տարիների ընթացքում մեր տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ծավալված քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերները փորձության են ենթարկել այս համոզմունքը։ Այնուամենայնիվ, ականատես եղանք այն մարդկանց տոկունությանը, ում համար գործունեություն ենք ծավալում, և դա առավել ամրապնդեց նման հրատապ խնդիրների լուծմանն ուղղված մեր հանձնառությունը։ Երկխոսության, շահերի պաշտպանության և կոլեկտիվ գործողությունների փոխակերպող ուժը մնում է որպես մեզ առաջնորդող սկզբունք, նույնիսկ երբ մեր աշխատանքի համատեքստը դառնում է ավելի բարդ և փխրուն:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2024 Թ.Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին: