Հայտարարություններ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի։
Ցանկացողները կարող են մինչև ս.թ. մարտի 10-ը ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ [email protected] էլ.հասցեին՝ վերնագրում (subject line) պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ «Ծրագրի օգնական»։
Տեղեկացնում ենք, որ ԽԵ-ն կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած մասնակիցների հետ։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԿ-ՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

«Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։ Ի հավելումն, մենք պահանջում ենք նաև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին՝ որպես ուժի կիրառումը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է անգլերենի մասնագետ՝ գրավոր և բանավոր թարգմանությունների համար։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Լուկաշենկոյի տվյալ հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։
Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց: