Հայտարարություններ

ՀՐԱՎԵՐ՝ 2025 Թ. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՐԱՎԵՐ՝ 2025 Թ. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Հուլիսի 06, 2025

2025 թ. մարտի 30-ի «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ կազմակերպությունը նախատեսում է անցկացնել 2025 թվականի բյուջեի ամբողջական ֆինանսական անկախ աուդիտ։ «Խաղաղության երկխոսությունը» հրավիրում է աուդիտորական ընկերություններին ներկայացնելու գնառաջարկ՝ կազմակերպության 2025 թվականի բյուջեի ֆինանսական պատկերի աուդիտ իրականացնելու համար։ Աուդիտորական ընկերությունները կարող են իրենց գնառաջարկները (ներառյալ աշխատանքների նկարագիրը, ժամկետները և արժեքը) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ accountant@peacedialogue.am, մինչև 2025 թ. օգոստոսի 31-ը:

Ավելին

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՐԵւԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔՀՖ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Հունվարի 26, 2024
«Խաղաղության երկխոսություն» հկ նախագահը` Արևելյան գործընկերության ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմի նոր համակարգող

2023 թվականի դեկտեմբերի 20-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում ընտրվել է Հայաստանի ազգային պլատֆորմի նոր համակարգող։

Ավելին

ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 30, 2023
ՀԿ-ների հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության թշնամական քայլերի կապակցությամբ

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողություններին:

Ավելին

ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ

Սեպտեմբերի 19, 2023
Կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ցեղասպանությունը․ Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը

Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․ Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

Ավելին

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սեպտեմբերի 06, 2023
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն կարծիքը մշակած քաղաքացիական հասարակության կազմակերպություններն անընդունելի են համարում նման կարգավիճակով և լիազորություններով Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը և հորդորում Արդարադատության նախարարությանը շրջանառությունից ամբողջությամբ հանել տվյալ Նախագիծը։

Ավելին

ՀԿ-ՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ՝ ԱԽ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Օգոստոսի 14, 2023
ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ

21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։

Ավելին