Հայտարարություններ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:
ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հայտադիմումների ընդունում երիտասարդական շարժունության «Վերաիմաստավորում, համագործակցություն, փոխանակում» ծրագրի մասնակցության համար:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Բաժինը՝ Խաղաղասիրության և գեդերային ծրագրերի բաժին
Պաշտոնի անվանումը՝ ծրագրերի համակարգողի օգնական
Վայրը՝ Հայաստան, Վանաձոր
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ շաբաթական 20 ժամ
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. ապրիլի 5
Փորձաշրջանը` մեկ ամիս
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 9-ն է։
Աշխատանքի վայրը` Վանաձոր, Հայաստան
Աշխատանքային ժամեր` Հինգօրյա աշխատանքային գրաֆիկ
Աշխատանքի ժամերը՝ 11։00 – 18։00
Հնարավոր է արտաժամյա կամ ազատ գրաֆիկով աշխատանք:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մարդու իրավունքների բաժնում ծրագրերի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար մրցույթ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեք օր առաջ` 23.06.2017, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը հանձնարարական է տվել Էրեբունու ոստիկանության բաժնի պետին, որպեսզի քննություն կատարվի հետևյալ «փաստով»․ Նուբարաշեն ՔԿ-ի կալանավոր ոմն Խաչատուր Զոհրաբյան հաղորդում է տվել այն մասին, թե իբր Դավիթ Դումիկյանի (մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայության ընթացքում երկու համածառայակիցների սպանության մեջ) խցակից 4 կալանավորներ ցանկանում են սպանել Դ. Դումիկյանին՝ «ակնկալելով», որ սպանվածներից մեկի հորից՝ պատվիրատուից (Հերմոն Ավետիսյան), կստանան 50 000 ԱՄՆ դոլար։