Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 03, 2025

Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

Ավելին

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՄՏԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հուլիսի 03, 2021
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված հայ–ադրբեջանական 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով 2021 թ.-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Խաղաղության երկխոսություն»- ն ուսումնասիրել է ԱԺ անցած քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, քարոզարշավի ընթացքում այս ուժերի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, հարցազրույցները և քաղաքական բանավեճերի ընթացքում հնչեցված գաղափարներն ու մտքերը՝ պարզելու համար, թե որո՞նք են ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ այդ ուժերի տեսլականները, խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները:

Ավելին

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հունիսի 01, 2021
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2021թ. մայիսի 28-30-ին Երևանում իրականացավ 44-օրյա պատերազմից տուժած երեխաների հետ աշխատանք կատարող պրակտիկ հոգեբանների և սոցաշխատողների համար «Աշխատանք տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ» մասնագիտական դասընթացը։

Վերապատրաստման ընթացքում Արցախից ժամանած 10 հոգեբաններ և սոցաշխատողներ ոլորտի հմուտ մասնագետ-դասընթացավարների օգնությամբ ծանոթացան պատերազմից տուժած երեխաների հոգեբանական խնդիրների բացահայտման, ինչպես նաև տարաբնույթ դիդակտիկ նյութերի, տեխնիկաների, դերային խաղերի, դեպքերի քննարկումների և ռելաքսացիոն վարժությունների միջոցով երեխաներին աջակցություն ցուցաբերելու նորագույն գործիքներին և մեթոդաբանություններին: Դասընթացավարները հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին կատարելագործելու իրենց տեսական և գործնական գիտելիքները, որոնք կիրառելի կլինեն տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ  մասնագիտական աշխատանք իրականացնելիս:

Ավելին

«ՀԵՌԱՆԿԱՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 16, 2021
Միջոցառումն իրականացվել է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Այս երկօրյա հանդիպման նպատակն էր խթանել 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրավիճակում անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մարտահրավերների հաղթահարման հնարավոր ճանապարհների վերաբերյալ հանրային դիսկուրսի ձևավորումը:

Ավելին

«ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտի 24, 2021
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զորակոչիկների համար պատրաստված մի տեսանյութ, որը պատմում է զինվորական ծառայության ընթացքում խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, դրա ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների և այդ իրավունքի խախտումը կանխելու նպատակով իրականացվող հնարավոր գործողությունների մասին: Տեսանյութը պատրաստվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զորակոչիկների համար պատրաստված մի տեսանյութ, որը պատմում է զինվորական ծառայության ընթացքում խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, դրա ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների և այդ իրավունքի խախտումը կանխելու նպատակով իրականացվող հնարավոր գործողությունների մասին:

Ավելին

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 11, 2021
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։

Ավելին