Գործունեություն

Համագործակցային կանխատեսման երկխոսություն. Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարների վերլուծություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 03, 2025

2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Դիլիջանում կազմակերպեց համագործակցային կանխատեսման երկօրյա հանդիպում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարներ, միտումներ և ազդակներ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։

Ավելին

ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Մարտի 11, 2024
ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Այն վայրերում, որտեղ լարվածությունը և հակամարտությունների սրման վտանգը մշտապես առկա է, խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնությունների կենսականությունն անհերքելի է: Հատկապես երիտասարդ սերնդի համար խաղաղասիրական ոլորտում ներգարվվելը և՛ կարևոր, և՛ միաժամանակ բարդ գործ է: Նրանց նախաձեռնություններում անհրաժեշտ է պահպանել բարդ հավասարակշռությունը՝ վնաս չհասցնելու, իրենց համատեքստին համահունչ գործելու և խաղաղության կոչերը լռեցնող հասարակական ճնշումները հաղթահարելու միջև:

Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆ – ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ Եւ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ

Մարտի 09, 2024
ՀԱՅԱՍՏԱՆ - ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ

2024 թվականի մարտի 7-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը` որպես հիմնական բանախոս հանդիպում ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ։ Կարևոր նշանակություն ունեցող այս երկխոսությունը կայացավ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ և Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանի նախաձեռնությամբ, որի իրականացման համար մեծապես աջակցել են դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության նրա թիմը:

Ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ԿՈՆՏԱԿՏ 3.0. ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 07, 2023
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:

«Կոնտակտ 3.0» ծրագրի մեկնարկային միջոցառմանը հաջորդիվ` 2023 թ.-ի նոյեմբերի 14-20-ին «Խաղաղությաներկխոսություն» հկ-ն իր գերմանական գործընկեր «Օվեն» հկ-ի հետ համատեղ անցկացրեց երկրորդմիջազգային հանդիպումը: Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, որին մասնակցումէին ծրագրում ներգրավված երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի թիմի անդամները, ինչպեսնաև վերջին ամիսների ընթացքում տեղական մակարդակում անցկացվող սեփական նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները:

Ավելին

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ 2023թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 09, 2023
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ 2023թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հարապետության զինված ուժեր (ԶՈւ) զորակոչի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, ինչպես նաև զինվորական ծառայության մասին զորակոչիկների ընկալումներն ուսումնասիրելու նպատակով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ տարբեր մարզերի իրավապաշտպաններից բաղկացած մշտադիտարկող խումբ։ Մշտադիտարկող խումբը 2023թ. հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամառային զորակոչի ընթացքում, հարցումներ է անցկացրել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի գործընթացին ենթակա քաղաքացիների շրջանում։

Ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՄԱՌ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 15, 2023
Երիտասարդության հզորացումը թատրոնի միջոցով․ բացահայտումների ամառ Վանաձորում

2023 թվականի ամռանը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն մեկնարկեց մի նախաձեռնություն՝ Վանաձորի երիտասարդների զարգացումը խթանելու նպատակով։ Նիկոլա Տուրիերի և Ռիմա Գալստյանի գլխավորությամբ, «Մտագրոհի թատրոն» երիտասարդական խմբակը պատանիների համար դարձավ մի ակտիվ հարթակ՝ բացահայտելու իրենց ներուժը, ներգրավվելու տեղական ծրագրերում և դառնալու ակտիվ ու տեղեկացված քաղաքացիներ։

Ավելին