Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2024 թվականի նոյեմբերի 7 և 8-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF)` «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» (DDF) հետ համագործակցությամբ կազմակերպեցին կլոր սեղան քննարկում՝ գնահատելու Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների ներկա վիճակը և զարգացման ուղղությունները։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
“Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։”
«ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

2024 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Գյումրիում կազմակերպեց «Գլուխկոտրուկ» ամառային դպրոցը, որի նպատակն էր Հայաստանի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից ժամանած 12 երիտասարդների շրջանում զարգացնել ստեղծագործական, վերլուծական կարողությունները և քննադատական մտածողությունը: Մասնակիցների թվում էին նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի հյուսիսային մարզերում ապաստանած ընտանիքների երիտասարդ ներկայացուցիչները: Այս նախաձեռնությունը հանդիսանում է «Contact 3.0» ծրագրի մասը, որը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իրականացնում է OWEN կազմակերպության՝ իր գերմանական գործընկերոջ հետ համագործակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ Եւ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ

2024 թվականի հուլիսի 26-ին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն անցկացրեց բազմակողմ քննարկում «Հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրում և հասցեագրում. հույսերը, վախերը և ակնկալիքները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում» խորագրով։
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին: Մինչ զորակոչի ավարտը զորակոչիկները և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը իրավաբանական խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով: