Գործունեություն

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Դիլիջանում կազմակերպեց համագործակցային կանխատեսման երկօրյա հանդիպում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարներ, միտումներ և ազդակներ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։

«ԽԵ»-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ

Դիտում-քննարկման նպատակն էր Վանաձոր համայնքի բնակիչներին պատմել ԱՐԵՆԱ ծրագրի մասին, ինչպես նաեւ՝ ներկայացնել դրա շրջանակներում ձեւավորված խաղաղասիրական ցանցի անդամների կողմից պատրաստված ֆիլմերը, որոնք պատմում են նախկին Խորհրդային Միության՝ հակամարտության մեջ ներգրավված երկրներում խաղաղասիրական տարբեր նախաձեռնությունների մասին։
«ԱՐԵՆԱ». ՏԵՂԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԵՆԱ». համայնքային թատրոն և հասարակական արվեստ» ծրագիրը մեկնարկել է 2015 թ.֊ին: Այն նպատակ ունի բարելավել քաղաքացիական հասարակության գործիչների խաղաղարարական ջանքերի ազդեցությունը հետխորհրդային, հակամարտություններում ներգրավված տարածաշրջաններում: Վերջին երեք տարիների ընթացքում նախագծի նախաձեռնողները՝ հայկական «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն և գերմանական «ՕՎԵՆ» հասարակական կազմակերպությունը աջակցում են խաղաղության կառուցմամբ զբաղվող և իրավապաշտպան ակտիվիստներին՝ ինչպես նաև Հարավային Կովկասը, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան ներկայացնող անկախ արվեստագետներին՝ արվեստի տարրերի օգտագործմամբ պրոակտիվ ռազմավարությունների և համայնքային խաղաղասիրական գործնական մեթոդոլոգիաների մշակման գործում:
ԿԻԵՒՈՒՄ ԴԻՏԵՑԻՆ ՄԱՐԿ ԼՎՈՎԻՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ռոզա Լյուքսեմբուրգի հիմնադրամի կիեւյան գրասենյակում տեղի ունեցավ Դանա Կավելինայի «Մարկ Լվովիչ Տյուլպանովի մասին, ով խոսում էր ծաղիկների հետ» մուլտֆիլմի ցուցադրությունը։
«ԱԶԳ -ԲԱՆԱԿ ». ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց, ԹԵ՞ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Կբարձրանա՞ արդյոք, բանակի մարտունակությունը միայն քաղաքացիներին հայրենասիրություն ներարկելով կամ ստիպողաբար զորակոչելով՝ միեւնույն ժամանակ որեւէ ջանք չգործադրելով նրանց արժանապատիվ ու անվտանգ ծառայությունն ապահովելու համար։
ԱՐԵՆԱ-Ի ՀԱՄԱՅՆՔ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՎԵՐԱԾԵԼՈՎ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՐԵՆԱ խաղաղասիրական ցանցը հիմնադրվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագրի շրջանակներում։