Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Դիլիջանում կազմակերպեց համագործակցային կանխատեսման երկօրյա հանդիպում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարներ, միտումներ և ազդակներ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
“Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։”
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԽԿԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

2016թ.-ի մարտի 17-ին «Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունն» իրականացրեց աշխատանքային քննարկում, որին ներկա էին դրամաշնորհի շրջանակներում ծրագրեր իրականացրած մասնակիցները Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԽՄԲԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ

«Մարտի մեկի զոհերի հիշատակին» նվիրված հուշարձան ունենալու գաղափարն առաջ է քաշվել վանաձորցի մի խումբ երիտասարդների կողմից։ Ըստ հեղինակների` նմանատիպ հուշարձան ունենալու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ դեռեւս չեն բացահայտվել եւ պատասխանատվության ենթարկվել 2008թ.-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հայտնի քաղաքացիական պայքարի մի խումբ մասնակիցների սպանության կազմակերպիչները։
ԱՐԵՆԱ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ

Ծրագրում ներգրավված մասնակիցների աշխատանքը, հիմնականում, ուղղված է լինելու իրենց երկրների հասարակությունները հզորացնելուն, երկխոսության համար ապահով միջավայրի ձեւավորմանը՝ այդ հասարակությունների մասը հանդիսացող այն խմբերի համար, որոնք, չնայած այդ հասարակություններում առկա անբարյացակամ վերաբերմունքին՝ շարունակում են խաղաղասիրական ջանքերը։
«ԹԵՅԱՐԱՆ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Թեյարան»-ը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է, որը պատրաստվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ներկայացնող թիմի` Աննա Զաքարյանի, Արթուր Մանուկյանի եւ Արմեն Պապյանի կողմից:
ԵԼԵՆԱՆ, ԵՀՈՒԴԱՆ ԵՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ»

Գերմանական «Բերգհոֆ» հիմնադրամի «Peace Counts» ծրագիրը նպատակ ունի բարձրաձայնելու եւ միջազգային հանրության համար ճանաչելի դարձնելու նման պատմությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների, քննարկումների կամ ցուցահանդեսների միջոցով, ծրագրում ներգրավված տարբեր երկների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարիներ շարունակ տարածում են մարդու իրավունքների եւ խաղաղության համար պայքարող այս մարդկանց պատմությունները: