Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Դիլիջանում կազմակերպեց համագործակցային կանխատեսման երկօրյա հանդիպում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր սցենարներ, միտումներ և ազդակներ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
“Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։”
«ԽԱՂԱՂԱՍԵՐ ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Խաղաղասեր կանանց գործակալություն» ծրագրի՝ սովորական քաղաքացիների մակարդակում իրականացվող այս բաղադրիչի նպատակն, ըստ աշխատանքային թիմի, պետք է լինի Հարավային Կովկասում բնակվող, շարունակական հակամարտություններից տուժած կանանց հզորանալու եւ գաղափարների փոխանակման ապահով տարածքի ձեւավորումը։
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց սեփական փորձի վրա հիմնվելով ուսումնասիրել հասարակության մեջ առկա բազմաթիվ հասարակական երեւույթների միջեւ փոխադարձ կապերը, այդ երեւութների ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ քաղաքացիական գործընթացների վրա:
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՍԵՑ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՔԱՂԱԾ ԴԱՍԵՐԸ

Դեսպանը վանաձորցի երիտասարդների, հկ-ների, լրատվամիջոցների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկեց հակամարտությունը, սակայն ավելի շատ ցանկացավ ուշադրություն դարձնել դրա կարգավորման ընթացքում խաղաղասիրական նախաձեռնությունների արդյունքում քաղած դասերի վրա:
ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՒՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2013թ.-ի հուլիսի 5-9-ը Ստամբուլում կայացավ նիդեռլանդական IKV Pax Christi կազմակերպության եւ նրա հարավ-կովկասյան գործընկերների հանդիպումը, որի նպատակը խաղաղասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ռազմավարական պլանավորման նոր մեթոդաբանության համատեղ մշակումն ու զարգացումն էր:
ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՌՆ ԻՐ ՊՏՈՒՂՆԵՐՆ Է ՏՎԵԼ

Ապրիլի 8-ին Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն ունեցան «քաղելու» իրենց անտարբերության ծառի պտուղները: