Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում

2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը, չպարզված հանգամանքներում, ՀՀ ՊՆ 28418 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (ձախից) և Սուրեն Արթուրի Արամյանը (աջից) ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել են։
«ԽԵ»-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ։
Փետրվարի 17, 2025

ՀՀ վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանվել է և տուժողի իրավահաջորդի բողոքը բավարարվել է։ Որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունքվետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։

Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նոյեմբերի 14, 2024

Էդգար Խաչատրյան
“Չնայած նրան, որ Հայաստանի բնակչության 58%-ը նախընտրում է ԵՄ անդամակցությունը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռևս խոցելի են ռուսական ազդեցության նկատմամբ։”

Ավելին

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Փետրվարի 22, 2023
Իրավական աջակցություն պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցող քաղաքացիներին

ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված վարժական հավաքների ընթացքում Ձեր իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կարող եք դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։ Կազմակերպության կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունն անվճար է։

Ավելին

ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 03, 2023
ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդների Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CESS) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցության շրջանակներում 2023 թ. հունվարի 18-19-ին Երևանում անցկացվեց երկու փորձագիտական քննարկում:

Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Դեկտեմբերի 18, 2022
© 2022. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2022թ. դեկտեմբերի 6-ին և 7-ին Երևանում տեղի ունեցավ «Պաշտպանական ոլորտի արդյունավետ կառավարումը և վերահսկողությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որն իրականացվեց Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցությամբ:

Ավելին

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 27, 2022
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2022 թ.-ի հոկտեմբերի 21-ին Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ավելին

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Սեպտեմբերի 03, 2022
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում ներառելու գործողությունների վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի առաջարկները

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից օգոստոսի 30-ին հրապարակված հանրային հարցմանը` հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր 2023-2025թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 24 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ:

Ավելին