Կարողությունների զարգացում
ՄՏԱՑԱԾԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Դասընթացների այս շարքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները և օշտել վերջիններիս գործիքակազմով` առօրյայում հանդիպող կոնֆլիկտեների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար:
ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
ՍԻՍՏԵՄԱՏԻԶԱՑՎՈՒՄ Է ԱՐԵՆԱ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԸ
Արենայի համայնքն այժմ 80֊ից ավելի խաղաղասերների, մարդու իրավունքների ակտիվիստների, անկախ ստեղծագործողների, լրագրողների է միավորում ՌԴ տարբեր շրջաններից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Հայաստանը, ՌԴ֊ն, Խորվաթիան, Լիբանանը, Նիդեռլանդները, Գերմանիան եւ Իտալիան ներկայացնող շատ ակտիվիստներ, ովքեր ծրագրի այս կամ այն թուլում ներգրավված են եղել որպես դասընթացավարներ, ֆասիլիտատորներ կամ խորհրդականներ՝ եւս ցանկացել են միանալ Արենայի համայնքին եւ ծրագրի մասնակիցներին հնարավորինս աջակցելու պատրաստակամություն են հայտնել։
ԱՐՎԵՍՏԸ ԵՒ ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈԻՄ
Արենա ծրագրի անձնակազմը հավատում է, որ արվեստը լավագույն միջոցներից է հակամարտության ազդեցությունը կրող հասարակություններում հնչեցնելու գաղափարներ եւ բարձրաձայնելու այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպեսիք են մարդու իրավունքները, ռազմականացումը, քարոզչությունը, սոցիալական անարդարությունը եւ այլն։
«ԱՐԵՆԱ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ Եւ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ»՝ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ
2015թ.-ին մեկնարկած «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկերոջ՝ «ՕՎԵՆ»-ի կողմից։
Ո՞ՒՐ ԷԻՔ ԴՈՒՔ ՄԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Մարդիկ շատ հաճախ զայրանում են, հարցնում, ո՞ւր էիք դուք մինչ կոնֆլիկտը, ինչի մինչեւ այդ չէիք անում ձեր այս դասընթացները։ Ես միշտ պատասխանում եմ, որ մենք ոչ թե այս կոնֆլիկտից հետո, այլ ապագա կոնֆլիկտից առաջ ենք անում մեր աշխատանքը։ Այն, ինչ մենք ասում ենք այլ մարդկանց, դա ոչ մի նշանակություն չունի, ոչ մի ազդեցություն չի ունենում նրանց վրա։
ԱՐԵՆԱ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ
Ծրագրում ներգրավված մասնակիցների աշխատանքը, հիմնականում, ուղղված է լինելու իրենց երկրների հասարակությունները հզորացնելուն, երկխոսության համար ապահով միջավայրի ձեւավորմանը՝ այդ հասարակությունների մասը հանդիսացող այն խմբերի համար, որոնք, չնայած այդ հասարակություններում առկա անբարյացակամ վերաբերմունքին՝ շարունակում են խաղաղասիրական ջանքերը։