Կարողությունների զարգացում

ՄՏԱՑԱԾԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Դասընթացների այս շարքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները և օշտել վերջիններիս գործիքակազմով` առօրյայում հանդիպող կոնֆլիկտեների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար:

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
«ԱՐԵՆԱ» ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Օգոստոսի 2-12-ը Վրաստանում, Բորժոմիում կայացավ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» նախագծի շրջանակներում իրականացվող 3-րդ ամառային դպրոցը։ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ գերմանական գործընկեր «ՕՎԵՆ»-ի նախաձեռնած քառամյա ծրագրի եզրափակիչ հանդիպմանը մասնակցեց ՌԴ-ն, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան եւ Վրաստանը ներկայացնող շուրջ 40 ակտիվիստ։
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ. ԴԱՍԸՆԹԱՑ ԶՈՒԳԴԻԴԻՈՒՄ

2018 թ. մայիսի 9-12-ը Վրաստանի Զուգդիդի քաղաքում անցկացվեց «Գենդերային մոտեցումը համայնքի կազմակերպման գործում» խորագիրը կրող քառօրյա դասընթացը:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ. ԴԱՍԸՆԹԱՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Ըստ պաշտոնական տվյալների, 1944 թ. ստալինյան ռեժիմի կողմից ավելի քան 496 հազար մարդ բռնի կերպով արտաքսվել է Չեչնիայից եւ Ինգուշեթիայից: Պաշտոնական փաստաթղթերը հաստատում են, որ 411 հազար մարդ ուղարկվել է Ղազախստան, 86 հազար՝ Ղրղզստան: Այլ տեղեկությունների համաձայն այդ թվերն առավել մեծ են՝ ավելի քան 650 հազար: Չեչեն պատմաբանները հավաստում են, որ արտաքսման ժամանակ մահացել է մոտ 400 հազար մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Շահերի պաշտպանության նպատակով տեսանյութերի կիրառության քառօրյա դպրոցի մասնակիցների խումբը բաղկացած էր հիմնականում Նովոչերկասսկի բնակիչներից: Այնուամենայնիվ, նախագծի թիմը ներառում էր «ԱՐԵՆԱ»-ի ցանցի մի քանի անդամների այլ երկրներից կամ ցանցի անդամ երկների կողմից ուղարկված այլ անձանց:
ԱՐԵՆԱՅԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱՑՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի կողմից իրականացվող «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում վերջին համատեղ հանդիպումը կայացավ օգոստոսի 14-21-ն «Խաղաղության եւ հակամարտությունների լուծման» ավստրիական ուսումնասիրությունների կենտրոնում (ASPR)՝ Շտադտշլայնինգում։ «Ստեղծագործական ռազմավարացում» խորագիրը կրող 7-օրյա ամառային դպրոցի ընթացքում ՌԴ-ն (Սանկտ Պետերբուրգը, Նովոչերկասկն ու Չեչնիան), Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացնող 41 ակտիվիստներ համատեղ աշխատեցին սեփական պրոակտիվ խաղաղասիրական ռազմավարությունների ստեղծման վրա։