«Խաղաղության երկխոսությունը» ոչ կրոնական, ոչ քաղաքական, իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2009թ., Հայաստանում:
Կազմակերպությունը միավորում է Արևելյան գործընկերության երկներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։
Կազմակերպության տեսլականն է՝ խաղաղ և ժողովրդավար հասարակություններում իրավունքի ու օրենքի գերակայություն։
Առաքելություն. Հակամարտող և հետկոնֆլիկտային հասարակություններում կազմակերպությունն իր տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ծավալած գործունեությամբ ձգտում է նպաստել՝
- բազմաշերտ երկխոսության ձևավորմանը,
- մարդու իրավունքների պաշտպանությանը,
- խաղաղասիրական շարժման ու խաղաղության մշակույթի ձևավորմանը,
- ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ձևավորմանը,
- ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու հզորացմանը:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է`
- պրոակտիվ քաղաքացիական, իրավապաշտպանական, խաղաղասիրական ներուժի զարգացմանը,
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը,
- պետական մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացների վրա քաղաքացիական վերահսկողության սահմանմանը,
- քաղաքական և քաղաքացիական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության հնարավորության ապահովմանը,
- քաղաքացիական, հասարակական, քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությանը,
- հետկոնֆլիկտային ու կոնֆլիկտային երկրների հասարակություններում փոխվստահության և երկխոսության ձևավորմանը, ռազմականացման, ազգայանական ու հայրիշխանական միտումների կրճատմանը, դրանց հակակշիռ այլընտրանքների ձևավորմանը, գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը և գենդերային զգայունության բարձրացմանը,
- հակամարտություններից տուժածների շահերի պաշտպանությանը։