ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Հուլիսի 29, 2025
ՊԱՏՄՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ UNSPLASH.COM: ՀԵՂԻՆԱԿ` ԲՐԻԳԻՏՏԱ ՇՆԱՅՏԵՐ

Application Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով` Հայտի ձև


Պատրա՞ստ ես բացահայտել քո ներուժը, ուսումնասիրել թատրոնի ստեղծագործական աշխարհը և կատարել ինքնաբացահայտման ուղղությամբ առաջին քայլերդ:

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն առաջարկում է միանալ 4-օրյա ճանապարհորդությանը, որի ընթացքում հնարավորություն կունենաս.

✅️ Զարգացնել քո ստեղծագործական և վերլուծական միտքը,
✅️ Ստանալ նոր գիտելիքներ պատմույթների և պատմությունների, դրանց առաջացման և ազդեցության վերաբերյալ,
✅️ Բացահայտել թատրոնը նորովի,
✅️ Ձեռք բերել հաղորդակցության, ինքնաարտահայտման հմտություններ,
✅️ Ամառն անցկացնել ընկերական նոր միջավայրում,
✅️ Տանել քեզ հետ ջերմ հիշողություններ:

Ամառային դպրոցը կհյուրընկալի ՀՀ հյուսիսային մարզերի 17-20 տարեկան երիտասարդներին:

Մասնակիցներն ամառային դպրոցի ավարտին կստանան հավաստագրեր։

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:

Բոլոր դիմորդներից կընտրվեն 10 մասնակից:

🕓 Ե՞րբ՝ Ամառային դպրոցը կկայանա օգոստոսի 19-23, 2025թ.:

🚩 Որտե՞ղ՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոն (Շահումյան 69):

Կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։

Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 10:

☎️  Հարցերի համար կարող ես կապ հաստատել մեզ հետ ` +37493334195 (WhatsApp) հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով Ռիմա Գալստյանի ֆեյսբուքյան էջին (rima.galstyan3)


owenԾրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255

«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus