ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հուլիսի 04, 2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Application

Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ:

 


«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և միջազգային գործընկերներին մասնակցելու երկօրյա հանրային աշխատաժողովի՝ «Հայաստանի ապագայի կանխատեսումներ. սցենարներ 2025–2028 թթ.» խորագրով։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի Օգոստսի 11-12, արտագնա եղանակով` Դիլիջան քաղաքում:

Այս նախաձեռնությունը շարունակում է վերջերս անցկացված փակ ձևաչափով աշխատաժողովի արդյունքները, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ և ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ու փորձագետներ։ Նրանք համատեղ ուսումնասիրել են տարածաշրջանի հնարավոր լավագույն ու վատագույն զարգացման սցենարները՝ հատկապես գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման (կամ դրա բացակայության) հետևանքները։ Արդյունքում ձևակերպվել են չորս իրատեսական սցենարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի հնարավոր ուղիները մինչև 2028 թվականը։

Հայաստանը ներկայումս կանգնած է կարևոր որոշումների առջև՝ թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ Այս հանրային աշխատաժողովը նախատեսված է՝

✅ Գնահատելու յուրաքանչյուր սցենարի տրամաբանական կառուցվածքն ու իրատեսականությունը
✅ Վերլուծելու դրանց հնարավոր ազդեցությունը ժողովրդավարության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության, գենդերային հավասարության, շրջակա միջավայրի և հասարակական համախմբման վրա
✅ Մշակելու վաղ նախազգուշացման ցուցիչներ և իրագործելի քաղաքական առաջարկություններ՝ Հայաստանի դիմադրողականությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու համար

Ո՞վ կարող է դիմել

Մասնակցության համար դիմումները ընդունվում են հետևյալ խմբերից՝
✅ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ մարդու իրավունքների, երիտասարդության, գենդերային հարցերի, շրջակա միջավայրի, ժողովրդավարացման և սոցիալական արդարության ոլորտներում
✅ Անկախ փորձագետներ, վերլուծաբաններ և գիտնականներ
✅ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ

Ակնկալվող արդյունք

Աշխատաժողովի ընթացքում մշակված վերլուծությունները և առաջարկությունները կամփոփվեն հակիրճ փաստաթղթի մեջ, որը կներկայացնի հիմնական եզրակացությունները և հետագա քայլերի վերաբերյալ առաջարկները։

Մասնակցություն և կազմակերպչական մանրամասներ

✅ Աշխատանքային լեզուն՝ հայերեն (հնարավոր է միաժամանակյա թարգմանություն անգլերեն)
✅ Ֆորմատը՝ առկա մասնակցությամբ աշխատաժողով, Չաթհեմ հաուսի կանոնով
✅ Մուտքը՝ միայն նախապես գրանցված և հաստատված մասնակիցների համար
✅ Օրակարգը՝ կհաղորդվի մասնակցության հաստատումից հետո
✅ Մասնակիցների ցանկը՝ կտրամադրվի հաստատված մասնակիցներին
✅ Տեղը՝ կհստակեցվի և կտեղեկացվի գրանցվածներին
✅ Ծախսերը՝ ամբողջությամբ ծածկվում են կազմակերպիչի կողմից (ներառյալ ճանապարհածախսը, գիշերակացը և սնունդը)

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 17, 2025

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

📌 Կազմակերպչական հարցերով՝ Տալին Նիշանյան | 📞 +374 93 946 446
📌 Բովանդակային հարցերով՝ Էդգար Խաչատրյան | 📞 +374 93 820 632


Website: https://www.c-r.org
Martti Ahtisaari Peace Foundation

 

Նախաձեռնությունը իրականացվում է«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից՝ «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ և  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):
Նախաձեռնության գործընկեր` Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ