«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 03, 2025
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսությունը» ոչ կրոնական, ոչ քաղաքական, իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2009թ., Հայաստանում: Կազմակերպությունը ձգտում է միավորել Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։

ՏԵՍԼԱԿԱՆ

Կազմակերպության տեսլականն է խաղաղ և ժողովրդավար հասարակություններում հաստատել իրավունքի ու օրենքի գերակայություն։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հակամարտող և հետկոնֆլիկտային հասարակություններում կազմակերպությունը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ծավալած իր գործունեությամբ ձգտում է նպաստել.

  • բազմաշերտ երկխոսության ձևավորմանը
  • մարդու իրավունքների պաշտպանությանը
  • խաղաղության մշակույթի տարածմանն ու խաղաղասիրական շարժման ձևավորմանը
  • ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ձևավորմանը
  • ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու զորեղացմանը
  • հակամարտությունից տուժած խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանը

Այս ռազմավարությունը հիմնված է «ԽԵ» անձնակազմի դիտարկումների ու նրանց կողմից իրականացված բազմակողմանի վերլուծությունների վրա` պարզելու.

  • 2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմի, 2022թ.-ին Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման և դրանց հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, քաղաքացիական գործընթացները
  • երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման հետ կապված խնդիրները
  • Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների մեջ ներգրավված երկրներում քաղաքական և քաղաքացիական գործընթացները, մարտահրավերներն ու խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ոլորտում գործելու հնարավորությունները

Առաձնակի ուշադրություն է դարձվել Լոռու մարզում և հատկապես Վանաձորում առկա խնդիրներին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղաշինության ոլորտներում համայնքի բնակիչների պահանջմունքներին և հետաքրքրություններին։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է.

  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը
  • քաղաքական և քաղաքացիական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության հնարավորության ապահովմանը
  • Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների աջակցությանը և հանրային վերահսկողությանը
  • պետական մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացների վրա քաղաքացիական վերահսկողության սահմանմանը
  • Հայաստանի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետկոնֆլիկտային ու կոնֆլիկտային երկրների հասարակություններում փոխվստահության և երկխոսության ձևավորմանը, ռազմականացման, ազգայնական ու հայրիշխանական միտումների կրճատմանը, դրանց հակակշիռ այլընտրանքների ձևավորմանը, գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը և գենդերային զգայունության բարձրացմանը
  • հակամարտություններից տուժածների (այդ թվում Ղարաբաղյան պետարազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամներ, նախկին ռազմագերիներ, նախկին զինծառայողներ, փախստականներ) շահերի պաշտպանությանը
  • ՀՀ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և անվտանգությանն ուղղված հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ձևավորմանը,
  • պրոակտիվ քաղաքացիական, իրավապաշտպանական, խաղաղասիրական ներուժի զարգացմանն ու ընդլայնմանը
  • քաղաքացիական, հասարակական, քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությանը
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2026–2030)

2026-ից 2030 թվականներին կազմակերպությունն իր գործունեությունը կկենտրոնացնի հետևյալ ռազմավարական ուղղությունների վրա.

⇒ Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն

Ժողովրդավարական արժեքների խթանում, մարդու իրավունքների պաշտպանություն և ներառական կառավարման աջակցություն։

⇒ Խաղաղության մշակույթ և հակամարտությունների տրանսֆորմացիա

Խաղաղության մշակույթի ձևավորում՝ երկխոսության,  կոնֆլիկտների ոչ բռնի լուծման և հաշտեցման միջոցով։

⇒ Համայնքային զարգացում և քաղաքացիական ներգրավվածություն

Համայնքների կարողությունների զարգացում, մասնակցային զարգացում և ակտիվ քաղաքացիական ներգրավվածության խթանում։

⇒ Դիմակայունության ուժեղացում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նպատակով

Հասարակության դիմակայունության ամրապնդում՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազգային անվտանգությանը սպառնացող հիբրիդային սպառնալիքների պայմաններում։

Վերը նշված ռազմավարական նպատակներին հասնելու համար կազմակերպությունն առաջին հերթին կարևորում է թիմի հզորացումը և աշխատակազմի կարողությունների զարգացումը։

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
  • մարդու իրավունքների մշտադիտարկում
  • իրավական խորհրդատվության տրամադրում
  • մարդու իրավունքների խախտումների փաստագրում
  • մեդիա աշխատանք
  • փորձի փոխանակում
  • կարողությունների զարգացում՝ ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության ոլորտներում
  • քաղաքականության ու հայեցակարգերի մշակում և տարածում
  • լոբբինգ և շահերի պաշտպանություն
  • պետական մարմինների հետ համագործակցություն
  • ցանցերի ստեղծում (նեթվորքինգ)
  • երկխոսության հարթակների ձևավորում
  • միջազգային համագործակցություն
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ
  • պետական մարմիններ, ԱԺ
  • քաղհասարակություն
  • փորձագետներ
  • մեդիա ոլորտի մասնագետներ
  • միջազգային կառույցներ և կազմակերպություններ (ԵՄ, ԵԽ և այլն)
  • զինապարտներ և նրանց ընտանիքների անդամներ
  • պատերազմից տուժած խմբեր` այդ թվում Ղարաբաղյան պետարազմի ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամներ, նախկին ռազմագերիներ, նախկին զինծառայողներ, փախստականներ
  • ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատներ
  • հետխորհրդային հետկոնֆլիկտային ու կոնֆլիկտային երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ
  • Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակվող դեռահասներ, երիտասարդներ ու ավելի բարձր տարիքի անհատներ և այլն
  • ԽԵ անձնակազմ և կամավորներ

Հաստատված է խորհրդի կողմից.

Էդգար Խաչատրյան  Edgar Khachatryan Signature
Աննա Փամբուխչյան Anna-Pambukhchyan
Մարիաննա Խաժակյան Marianna Khazhakyan Signature
Հայկ Թորոյան Hayk Toroyan_signature
Արմինե Զաքարյան Armine Zakaryan Signature