
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«Խաղաղության երկխոսությունը» ոչ կրոնական, ոչ քաղաքական, իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2009թ., Հայաստանում: Կազմակերպությունը ձգտում է միավորել Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։
Կազմակերպությունը գործունեություն է ծավալում տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։
ՏԵՍԼԱԿԱՆ
Կազմակերպության տեսլականն է խաղաղ և ժողովրդավար հասարակություններում հաստատել իրավունքի ու օրենքի գերակայություն։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հակամարտող և հետկոնֆլիկտային հասարակություններում կազմակերպությունը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ծավալած իր գործունեությամբ ձգտում է նպաստել.
- բազմաշերտ երկխոսության ձևավորմանը
- մարդու իրավունքների պաշտպանությանը
- խաղաղության մշակույթի տարածմանն ու խաղաղասիրական շարժման ձևավորմանը
- ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ձևավորմանը
- ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու զորեղացմանը
- հակամարտությունից տուժած խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանը
Այս ռազմավարությունը հիմնված է «ԽԵ» անձնակազմի դիտարկումների ու նրանց կողմից իրականացված բազմակողմանի վերլուծությունների վրա` պարզելու.
- 2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմի, 2022թ.-ին Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման և դրանց հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, քաղաքացիական գործընթացները
- երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման հետ կապված խնդիրները
- Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների մեջ ներգրավված երկրներում քաղաքական և քաղաքացիական գործընթացները, մարտահրավերներն ու խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ոլորտում գործելու հնարավորությունները
Առաձնակի ուշադրություն է դարձվել Լոռու մարզում և հատկապես Վանաձորում առկա խնդիրներին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղաշինության ոլորտներում համայնքի բնակիչների պահանջմունքներին և հետաքրքրություններին։
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է.
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը
- քաղաքական և քաղաքացիական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության հնարավորության ապահովմանը
- Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների աջակցությանը և հանրային վերահսկողությանը
- պետական մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացների վրա քաղաքացիական վերահսկողության սահմանմանը
- Հայաստանի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետկոնֆլիկտային ու կոնֆլիկտային երկրների հասարակություններում փոխվստահության և երկխոսության ձևավորմանը, ռազմականացման, ազգայնական ու հայրիշխանական միտումների կրճատմանը, դրանց հակակշիռ այլընտրանքների ձևավորմանը, գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը և գենդերային զգայունության բարձրացմանը
- հակամարտություններից տուժածների (այդ թվում Ղարաբաղյան պետարազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամներ, նախկին ռազմագերիներ, նախկին զինծառայողներ, փախստականներ) շահերի պաշտպանությանը
- ՀՀ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և անվտանգությանն ուղղված հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ձևավորմանը,
- պրոակտիվ քաղաքացիական, իրավապաշտպանական, խաղաղասիրական ներուժի զարգացմանն ու ընդլայնմանը
- քաղաքացիական, հասարակական, քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությանը
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2026–2030)
2026-ից 2030 թվականներին կազմակերպությունն իր գործունեությունը կկենտրոնացնի հետևյալ ռազմավարական ուղղությունների վրա.
⇒ Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
Ժողովրդավարական արժեքների խթանում, մարդու իրավունքների պաշտպանություն և ներառական կառավարման աջակցություն։
⇒ Խաղաղության մշակույթ և հակամարտությունների տրանսֆորմացիա
Խաղաղության մշակույթի ձևավորում՝ երկխոսության, կոնֆլիկտների ոչ բռնի լուծման և հաշտեցման միջոցով։
⇒ Համայնքային զարգացում և քաղաքացիական ներգրավվածություն
Համայնքների կարողությունների զարգացում, մասնակցային զարգացում և ակտիվ քաղաքացիական ներգրավվածության խթանում։
⇒ Դիմակայունության ուժեղացում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նպատակով
Հասարակության դիմակայունության ամրապնդում՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազգային անվտանգությանը սպառնացող հիբրիդային սպառնալիքների պայմաններում։
Վերը նշված ռազմավարական նպատակներին հասնելու համար կազմակերպությունն առաջին հերթին կարևորում է թիմի հզորացումը և աշխատակազմի կարողությունների զարգացումը։
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- մարդու իրավունքների մշտադիտարկում
- իրավական խորհրդատվության տրամադրում
- մարդու իրավունքների խախտումների փաստագրում
- մեդիա աշխատանք
- փորձի փոխանակում
- կարողությունների զարգացում՝ ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության ոլորտներում
- քաղաքականության ու հայեցակարգերի մշակում և տարածում
- լոբբինգ և շահերի պաշտպանություն
- պետական մարմինների հետ համագործակցություն
- ցանցերի ստեղծում (նեթվորքինգ)
- երկխոսության հարթակների ձևավորում
- միջազգային համագործակցություն
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ
- պետական մարմիններ, ԱԺ
- քաղհասարակություն
- փորձագետներ
- մեդիա ոլորտի մասնագետներ
- միջազգային կառույցներ և կազմակերպություններ (ԵՄ, ԵԽ և այլն)
- զինապարտներ և նրանց ընտանիքների անդամներ
- պատերազմից տուժած խմբեր` այդ թվում Ղարաբաղյան պետարազմի ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամներ, նախկին ռազմագերիներ, նախկին զինծառայողներ, փախստականներ
- ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատներ
- հետխորհրդային հետկոնֆլիկտային ու կոնֆլիկտային երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ
- Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակվող դեռահասներ, երիտասարդներ ու ավելի բարձր տարիքի անհատներ և այլն
- ԽԵ անձնակազմ և կամավորներ