
Հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների, միտումների և ազդակների շուրջ
2025 թ. մայիսի 31 – հունիսի 2
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն սիրով հրավիրում է սահմանափակ թվով շահագրգիռ դերակատարների մասնակցելու միայն հրավերով կազմակերպվող երկխոսությանը, որը նվիրված է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարների վերլուծությանը։ Միջոցառումը կկայանա 2025 թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը։
Միջոցառումը հարթակ կտրամադրի Ազգային ժողովի պատգամավորներին, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ քննարկելու առաջիկա 3–4 տարիների ընթացքում տարածաշրջանում հնարավոր զարգացումների լավագույն և վատագույն սցենարները, հատուկ ուշադրություն դարձնելով Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ դրա բացակայության հնարավոր հետևանքներին։
Միջոցառումը հարթակ կտրամադրի Ազգային ժողովի պատգամավորներին, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ քննարկելու առաջիկա 3–4 տարիների ընթացքում տարածաշրջանում հնարավոր զարգացումների լավագույն և վատագույն սցենարները, հատուկ ուշադրություն դարձնելով Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ դրա բացակայության հնարավոր հետևանքներին։
Երկխոսության նպատակներն են՝
- Վերլուծել տարածաշրջանային միտումներն ու աշխարհաքաղաքական զարգացումները
- Նույնականացնել հիմնական ռիսկերն ու դրանց հնարավոր անվտանգային հետևանքները
- Հստակեցնել շահագրգիռ կողմերի և ինստիտուցիոնալ դերակատարների դերը խաղաղության հաստատման գործընթացում
- Առաջարկել իրագործելի ռազմավարություններ՝ դրական սցենարները խթանելու և բացասական զարգացումները կանխարգելելու նպատակով
Մեթոդաբանություն
Մասնակցություն և կազմակերպչական մանրամասներ
- Աշխատանքային լեզու՝ անգլերեն
- Ձևաչափ՝ առկա մասնակցությամբ, Chatham House կանոնների կիրառմամբ
- Մուտք՝ միայն հրավերով
- Աշխատանքային օրակարգ՝ հասանելի կլինի մասնակցության հաստատումից հետո
- Մասնակիցների ցանկ՝ հասանելի կլինի մասնակցության հաստատումից հետո
- Վայրը՝ կհայտարարվի հաստատված մասնակիցներին
- Գաղտնիություն և անվտանգություն՝ ապահովված են գործող պրոտոկոլների համաձայն
Խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև 2025 թ. մայիսի 15-ը։
Կազմակերպչական հարցերով՝ Թալինե Նիշանյան | +374 93 946 446
Բովանդակային հարցերով՝ Էդգար Խաչատրյան | +374 93 820 632
Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը այս բացառիկ և ռազմավարական երկխոսությանը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։
Նախաձեռնությունը իրականացվում է«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից՝ «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):