ՀԵՌԱՆԿԱՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 04, 2025
Multi-Stakeholder Foresight Dialogue:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների, միտումների և ազդակների շուրջ

2025 թ. մայիսի 31 – հունիսի 2

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն սիրով հրավիրում է սահմանափակ թվով շահագրգիռ դերակատարների մասնակցելու միայն հրավերով կազմակերպվող երկխոսությանը, որը նվիրված է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարների վերլուծությանը։ Միջոցառումը կկայանա 2025 թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը։
Միջոցառումը հարթակ կտրամադրի Ազգային ժողովի պատգամավորներին, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ քննարկելու առաջիկա 3–4 տարիների ընթացքում տարածաշրջանում հնարավոր զարգացումների լավագույն և վատագույն սցենարները, հատուկ ուշադրություն դարձնելով Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ դրա բացակայության հնարավոր հետևանքներին։

Միջոցառումը հարթակ կտրամադրի Ազգային ժողովի պատգամավորներին, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ քննարկելու առաջիկա 3–4 տարիների ընթացքում տարածաշրջանում հնարավոր զարգացումների լավագույն և վատագույն սցենարները, հատուկ ուշադրություն դարձնելով Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ դրա բացակայության հնարավոր հետևանքներին։

Երկխոսության նպատակներն են՝

  • Վերլուծել տարածաշրջանային միտումներն ու աշխարհաքաղաքական զարգացումները
  • Նույնականացնել հիմնական ռիսկերն ու դրանց հնարավոր անվտանգային հետևանքները
  • Հստակեցնել շահագրգիռ կողմերի և ինստիտուցիոնալ դերակատարների դերը խաղաղության հաստատման գործընթացում
  • Առաջարկել իրագործելի ռազմավարություններ՝ դրական սցենարները խթանելու և բացասական զարգացումները կանխարգելելու նպատակով

Մեթոդաբանություն

Միջոցառումն իրականացվում է CMI – Մարտի Ահթիսարի Խաղաղության հիմնադրամի Թվային Խաղաղարարության թիմի (Ֆինլանդիա) հետ համագործակցությամբ։ Հիմնադրամը միջազգային ճանաչում ունի խաղաղարարության ոլորտում նորարարական մեթոդների կիրառման շնորհիվ։ Թվային գործիքներն ու արհեստական բանականության վրա հիմնված մեթոդաբանությունը կապահովեն երկխոսության արդյունքների համակարգված վերլուծությունն ու փաստաթղթավորումը՝ հիմք ստեղծելով քաղաքականության ձևավորման առաջարկների մշակման համար։
Երկխոսությունը կվարի դոկտոր Ջոն Ա. Սուինին, ով հանդիսանում է CMI-ի ապագայագիտության և հեռանկարի վերլուծության ավագ խորհրդատու։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ապագայագիտության ամբիոնի ղեկավարն է Տաշքենդի Վեսթմինսթերի Միջազգային Համալսարանում։ Դոկտոր Սուինին World Futures Review հանդեսի համախմբագիրն է և դասավանդում է Հյուսթոնի համալսարանի Ռազմավարական մտահայեցման մագիստրոսական ծրագրում։

Մասնակցություն և կազմակերպչական մանրամասներ

  • Աշխատանքային լեզու՝ անգլերեն
  • Ձևաչափ՝ առկա մասնակցությամբ, Chatham House կանոնների կիրառմամբ
  • Մուտք՝ միայն հրավերով
  • Աշխատանքային օրակարգ՝ հասանելի կլինի մասնակցության հաստատումից հետո
  • Մասնակիցների ցանկ՝ հասանելի կլինի մասնակցության հաստատումից հետո
  • Վայրը՝ կհայտարարվի հաստատված մասնակիցներին
  • Գաղտնիություն և անվտանգություն՝ ապահովված են գործող պրոտոկոլների համաձայն

Խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև 2025 թ. մայիսի 15-ը։

Կազմակերպչական հարցերով՝ Թալինե Նիշանյան | +374 93 946 446
Բովանդակային հարցերով՝ Էդգար Խաչատրյան | +374 93 820 632

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը այս բացառիկ և ռազմավարական երկխոսությանը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։


Website: https://www.c-r.org
Martti Ahtisaari Peace Foundation

 

Նախաձեռնությունը իրականացվում է«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից՝ «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ և  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):