Ընդդեմ նացիոնալիզմի, ռասիզմի, ֆաշիզմի եւ ի աջակցություն միգրանտների ու փախստականների
Ցանցը կոորդինացնում, աջակցում եւ հզորացնում է իր մեջ մտնող 560 կազմակերպություններին՝ եվրոպական 46 երկրներից: Այս կազմակերպությունները կիսում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են միջմշակութային կապերը, բազմազանությունն ու մարդու իրավունքները:
Ցանցի անդամները մտահոգված են միջազգային իրավիճակով, ուղղակի ու անուղղակի խտրականության խնդիրներով, ատելության հողի վրա կատարվող հանցագործություններով, անհանդուրժողականության փաստերի առթիվ եւ ընդունում են միջմշակութային փոխհասկացվածության, հավասար իրավունքների ու «Եվրոպան՝ առանց ռասիզմի» գաղափարները: