ՄԱՐԴԿԱՆՑ ՁԱՅՆԸ II. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

Հուլիսի 12, 2024
Մարդկանց ձայնը II. հակամարտության հետևանքով տուժած հասարակությունների կարիքների հասցեագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տեսակետները
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարատև հակամարտությունը շարունակում է ձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ առաջացնելով զանգվածային ցնցումներ ու մարդկային խոր տառապանք: Եվրոպական միության աջակցությամբ՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից իրականացված սույն ուսումնասիրությունը շատ կարևոր է՝ 2023 թվականի սեպտեմբերին զանգվածային արտագաղթի ժամանակ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վրա այս հակամարտության համապարփակ ազդեցությունը հասկանալու համար: Սույն փաստաթուղթը զեկույցների շարքում երկրորդ զեկույցն է. 2024 թվականի փետրվարին հրապարակված առաջին զեկույցը բացառապես կենտրոնանում էր Հայաստանի Հանրապետությունում հասարակության վրա հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վրա։

Սույն հետազոտության մեջ կիրառվում է Յոհան Գալթունգի «Մարդու հիմնարար կարիքների տիպաբանությունը», ինչպես նաև «Դիրքորոշում, շահեր, կարիքներ» (ԴՇԿ) մոդելը՝ որպես մեթոդաբանական ուղեցույց: Զեկույցն ամփոփում է Հայաստանում ներկայումս բնակվող` տեղահանված անձանց հետ անցկացված 106 սահմանված ձևաչափով հարցազրույց՝ ներկայացնելով նրանց կարիքների ու մտահոգությունների խորացված ուսումնասիրություն չորս կարևորագույն ուղղություններով՝ անվտանգություն, բարեկեցություն, ազատություն և ինքնություն: Վերլուծությունն իրականացվել է Ճգնաժամային կառավարման նախաձեռնության (ՃԿՆ) հետ նախկինում փոխկապակցված ընկերությունների կողմից մշակված «Inclus» թվային հարթակի միջոցով, որը մանրամասն պատկերացում է տալիս այդ համայնքների վրա ազդող գործոնների բարդ փոխհարաբերության մասին։

Ուսումնասիրության մեջ շեշտադրվում են ռեսպոնդենտների շրջանում խաղաղության սպառնալիքների վերաբերյալ ընկալումների միջև առկա մի շարք հիմնական կապեր, դիլեմաներ և հակասություններ: Հայաստանում մնալու պլաններ ունեցողների կամ չկողմնորոշվածների և Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մտադրություն ունեցողների միջև հիմնական տարբերությունը՝ նրանց մտահոգությունների ինտենսիվության և ուղղվածության մեջ է: «Պոտենցիալ վերադարձողները» զգալիորեն ավելի մեծ մտահոգություններ են հայտնում բոլոր կատեգորիաներում, մասնավորապես՝ կապված ինքնության, ժողովրդավարական կառավարման և մշակույթի պահպանության հետ: Փոխարենը՝ Հայաստանում մնացողներն ավելի հավասարակշռված, սակայն դեռևս հիմնավոր մտահոգություններ են հայտնում՝ ընդգծելով ընդհանուր անվտանգության ու կենսամակարդակի կարևորությունը: Այդ բազմակողմ մտահոգությունների հասցեագրումը պահանջում է մանրամասն, համատեքստով պայմանավորված միջոցների ձեռնարկում, որոնցով առաջնահերթություն է տրվում ինչպես անվտանգության անհետաձգելի կարիքներին, այնպես էլ խաղաղության կառուցման երկարաժամկետ նպատակներին:

Ուսումնասիրության եզրակացության հատվածում ներկայացված են առաջարկություններ, որոնք Հայաստանում ապաստան գտած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համալիր կարիքների հասցեագրմանն ուղղված համապարփակ և իրատեսական մոտեցումներ են ներկայացնում՝ երկարաժամկետ հեռանկարում ունենալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի խթանումը:

Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ`

pdf

Մարդկանց ձայնը II. Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տեսակետները (PDF, 2.1 Mb)

 


Այս թեմայի առնչությամբ տե’ս նաև`

pdfԱմբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` «Մարդկանց ձայնը. հակամարտության հետեւանքով տուժած հասարակությունների կարիքների հասցեագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում» (PDF, 730 Kb)

pdf

«Հայաստանում տարածված նարատիվները մարդու հիմնարար պահանջմունքների մասին» (PDF, 3 Mb)

 


Website: https://www.c-r.org
Martti Ahtisaari Peace Foundation
Ուսումնասիրությունն իրականացվել է «Հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն: Այն չի արտացոլում «Հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ի և Եվրոպական միության տեսակետները: