ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ Եւ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ

Օգոստոսի 05, 2024
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ և ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ
© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ԷՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2024 թվականի հուլիսի 26-ին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն անցկացրեց բազմակողմ քննարկում «Հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած խմբերի կարիքներիքարտեզագրում և հասցեագրում. հույսերը, վախերը և ակնկալիքները ՀայաստանԱդրբեջանխաղաղության գործընթացում» խորագրով։ Քննարկումը սեղանի շուրջ հավաքեց տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների, քաղաքացիական հասարակության դերակատարների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների, փորձագետների և միջազգային գործընկերների։

Այս բազմակողմ քննարկման առաջնահերթ նպատակն էր լսելի դարձնել հայ-ադրբեջանական հակամարտությունից անմիջականորեն տուժածների ձայնը և մշակել նրանց կարիքների հասցեագրման կենսունակ ռազմավարություններ։ Երկխոսությունը նպատակաուղղված էր ավելի համապարփակ և կայուն խաղաղության և կարգավորման ջանքերի խթանմանը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հակամարտությունից տուժած բնակչության արժանապատվության վրա։

Բացման արարողության ընթացքում պարոն Հայկ Դարբինյանը՝ ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետը, ընդգծեց համապարփակ խաղաղության և կարգավորման կառավարության օրակարգը։ Նա ներկայացրեց խաղաղության գործընթացի վերաբերյալ վերջին թարմացումները՝ հատկապես նշելով 2024թ-ի հուլիսի 18-ին Միացյան Թագավորությունում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովից արված հետևությունները։ Պարոն Դարբինյանը ընդգծեց ՀՀ կառավարության հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Եվրոպական միության հատուկ ներկայացուցչի (EUSR) քաղաքական խորհրդատու Սիլվիա Զեհեն իր բացման ելույթի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքման և հարաբերությունների կարգավորման գործընթացներին բազմաշերտ աջակցության գործում ԵՄ-ի դերը։ Նա կարևորեց ԵՄ այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են պաշտոնական խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ տարրերին, այդ ջանքերին ուղղված աջակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող վստահության ամրապնդման և խաղաղաշինական ծրագրերի միջոցով, քաղաքացիական հասարակության՝ այս երկրորդ ուղու դիվանագիտական ջանքերում ակտիվ ներգրավվածությունը և հակամարտությունից տուժած հայկական տարածքներում մարդկային անվտանգության հաստատման գործընթացում ԵՄ ներգրավվածությունը։

Բացման խոսքին հաջորդեց Հայաստանի խաղաղության օրակարգին սպառնացող աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ քննարկումը, որի ժամանակ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը վերաբերող կետերի, սահմանակից պետություններում աշխարհաքաղաքական ոչ կայուն իրավիճակին, Հայաստանին ուղղված անվտանգային սպառնալիքներին և Հայաստանի դիմակայունության ռազմավարություններին։ ԱԺ պատգամավորներից մեկը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները նույնպես էական նշանակություն ունեն այս օրակարգի համար։ Ըստ նրա՝ տրանսպորտային կապերի ապարջափակումը և երկու ժողովուրդների միջև ազատ հաղորդակցությունը շատ կարևոր են խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, և որպես նախաձեռնության կարևոր մաս նշեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը բացեց «Հայաստանի խաղաղության օրակարգի մարդկային ասպեկտը» թեմայի շուրջ պանելային քննարկումը։ Նա կիսվեց Հայաստանում ԵՄ առաքելության կողմից իրականացված աշխատանքների արդյունքներով՝ ընդգծելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը սպառնացող խնդիրները։ Ռիտերը համապարփակ զեկուցում ներկայացրեց Հայաստանում մարդկային անվտանգությանն ուղղված ԵՄ առաքելության ջանքերի վերաբերյալ։

«Անդրադարձ հակամարտությունից տուժած խմբերի անվտանգային խնդիրներին» թեմայով պանելային քննարկման ընթացքում մասնակիցները քննարկեցին հակամարտությունից տուժած խմբերի վերոնշյալ խնդիրների լուծման գործընթացը խոչընդոտող մարտահրավերները, այդ թվում անվտանգությանը, բարեկեցությանը, ազատությանը և ինքնությանը վերբերող մտահոգությունները։

Միջոցառումը եզրափակեց «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյանը, «Խաղաղության երկխոսություն» հկ-ի անունից, հայտնեց իր խորին երախտագիտությունը բոլոր ներկաներին և ընդգծեց կայուն ջանքերի կարևորությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և հակամարտությունից տուժած համայնքների արժանապատվության խթանման գործում, որոնք էական նշանակություն ունեն տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու համար։

Website: https://www.c-r.org
Martti Ahtisaari Peace Foundation

Ծրագիրն իրականացվում է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):
Multi-Stakeholder Discussion: Contributing to Peace Through Democracy, Human Rights, and Dignity for Conflict-Affected Populations in Armenia
© 2024. Լուսանկար`
Էրիկ Մարտիրոսյան