ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ Եւ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ. ՀՈՒՅՍԵՐԸ, ՎԱԽԵՐԸ Եւ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Հուլիսի 09, 2024
Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրում և հասցեագրում. հույսերը, վախերը և ակնկալիքները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն 2024 թվականի հուլիսի 26-ին հրավիրում է Ձեզ «Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրում և հասցեագրում. հույսերը, վախերը և ակնկալիքները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում» խորագրով բազմակողմ քննարկմանը:

Միջոցառման նպատակն է նախաձեռնել ներառական երկխոսություն տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Խորհրդարանի, քաղաքացիական հասարակության դերակատարների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների, փորձագիտական հանրության և միջազգային գործընկերների միջև:

Սույն նախաձեռնությամբ կազմակերպությունը ձգտում է առաջնահերթ բարձրացնել հակամարտությունից անմիջականորեն տուժածների ձայնը և մշակել նրանց կարիքների հասցեագրման կենսունակ ռազմավարություններ: Այս երկխոսությունը նպատակաուղղված է ավելի համապարփակ և կայուն խաղաղ գործընթացի խթանմանը, որը հիմնված է ժողովրդավարության սկզբունքների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և հակամարտությունից տուժած բնակչության արժանապատվության վրա:

Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք դիմել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Մարիաննա Խաժակյանին՝ [email protected] էլ.:

Միջոցառման օրակարգը և անցկացման վայրը կուղարկվեն «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից ձեր մասնակցության դիմումը հաստատելուց հետո:


Website: https://www.c-r.orgMartti Ahtisaari Peace Foundation
Ծրագիրն իրականացվում է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):