ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ․ ՓՈՒԼ 6

Հունիսի 26, 2024
Promotion of Human Rights in the RA Defense Sector
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր այս նախաձեռնությամբ նպատակ ունի խթանել դրական փոփոխություններ ՀՀ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ սահմանելով ոլորտի նկատմամբ քաղաքացիական հասարակության կայուն վերահսկողություն։ Ծրագրի նպատակն է վերհանել ոլորտի խնդիրները և մշակել հետազոտությունների վրա հիմնված առաջարկներ, որոնք կբարձրացնեն խորհրդարանի, պետական մարմինների և համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Ծրագիրը կիրականացվի 24 ամսվա ընթացքում՝ 40,000.00 ԱՄՆ դոլար բյուջեի սահմաններում։


DDFԾրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցներով: