
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ FREEPIK
Պատրա՞ստ ես բացահայտել քո ներուժը, ուսումնասիրել ստեղծագործական ոլորտը և կատարել ինքնաբացահայտման ուղղությամբ առաջին քայլերդ:
«Գլուխկոտրուկ» ամառային դպրոցն առաջարկում է միանալ 5-օրյա ճանապարհորդությանը, որի ընթացքում հնարավորություն կունենաս.
Զարգացնել քո ստեղծագործական և վերլուծական միտքը,
Ստանալ նոր գիտելիքներ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ,
Բացահայտել թատրոնը նորովի,
Ձեռք բերել հաղորդակցության, ինքնաարտահայտման հմտություններ,
Ամառն անց կացնել նոր ընկերական միջավայրում,
Տանել քեզ հետ ջերմ հիշողություններ:
Մեր ամառային դպրոցը ողջունում է 14-19 տարեկան երիտասարդներին Շիրակի, Տավուշի և Լոռվա մարզերից: Արցախցի երիտասարդներիի մասնակցությունը մեծապես խրախուսվում է:
Մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագիր։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:
Բոլոր դիմորդներից կընտրվեն 10 մասնակից:
Ե՞րբ՝ հուլիսի 29-օգոստոսի 3, 2024թ.
Որտե՞ղ՝ ք. Գյումրի
Կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։
Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 30:
Հարցերի համար կարող ես կապ հաստատել մեզ հետ ` +37493334195 (WhatsApp) հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով Ռիմա Գալստյանի ֆեյսբուքյան էջին (rima.galstyan3)
️Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով` Հայտի Ձև
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: