ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Մայիսի 22, 2024
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ` FREEPIK

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին: Մինչ զորակոչի ավարտը զորակոչիկները և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը իրավաբանական խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով:

Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված վարժական հավաքների ընթացքում Ձեր իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով նույնպես կարող եք դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։

Կազմակերպության կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունն անվճար է։

Անհրաժեշտության դեպքում կազմակերպության հետ կարող եք կապ հաստատել զանգելով հետևյալ հեռախոսահամարներին՝
+374 (55) 820 632
+374 (98) 821 630
+374 (77) 188 138
+374 (99) 888 120

Կամ էլեկտրոնային փոստի միջոցով`

Էլ. փոստ՝ [email protected]


DDF

Իրավական աջակցությունն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում: